f

Անկախ

Աննախադեպ պետական աջակցություն՝ ֆուտբոլի զարգացմանը. 2,5 մլրդ դրամ 4 նոր դպրոցի կառուցման համար


Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեն 2,5 մլրդ դրամով ավելացնելու որոշման նախագիծը՝ Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման ծրագրին պետական աջակցություն տրամադրելու նպատակով:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման նպատակով նախատեսվում է Երևան քաղաքում, ՀՀ Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում կառուցել ֆուտբոլի 4 դպրոց՝ արհեստական կամ բնական խաղադաշտերով, անհրաժեշտ հարակից շինություններով, փակ մարզադահլիճներով:

Ժաննա Անդրեասյանի ընդգծմամբ՝ այս կերպ շարունակվում է Կառավարության  քաղաքականությունը մարզական նշանակության շինությունների կառուցման և վերանորոգման ուղղությամբ:

«Ֆուտբոլի զարգացմանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային նմանօրինակ ծավալի պետական աջակցություն երբևէ չի եղել, և սա, իսկապես, աննախադեպ է: Ակնկալվում է, որ Հայաստանի երեք մարզերում և Երևան քաղաքում կսկսեն գործել միջազգային չափանիշներին համապատասխանող բնական կամ արհեստական խաղադաշտերով մարզադպրոցներ՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Կապահովվի մարզադպրոցների և խաղադաշտերի հասանելիությունը ֆուտբոլով զբաղվել ցանկացող ինչպես տղա, այնպես էլ աղջիկ երեխաների համար: Ակնկալում ենք, որ կստեղծվեն մանկապատանեկան ֆուտբոլի բարձրակարգ թիմեր, որոնք կմասնակցեն ՀՀ տարբեր տարիքային առաջնություններին, աշխատանքով կապահովվեն բարձր որակավորում ունեցող  մարզիչները»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Նա տեղեկացրել է, որ ընդհանուր ծրագրի նախնական արժեքը կազմում է 5 մլրդ դրամ, որից այս նախագծով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային կհատկացվի միջոցների 50%-ը՝ 2.5 մլրդ դրամը:

 

Երևան քաղաքում ֆուտբոլի դպրոցը նախատեսվում է կառուցել Դավիթաշեն համայնքում՝ հաշվի առնելով նմանատիպ մարզադպրոցի բացակայությունն ինչպես Դավիթաշեն, այնպես էլ հարակից՝ Աջափնյակ և Արաբկիր համայնքներում: Ընտրվել է 4 հա մակերեսով հողատարածք:

ՀՀ Արարատի մարզում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Արտաշատ քաղաքի համայնքային սեփականություն համարվող մոտ 1,7 հա մակերեսով հողակտորը:

ՀՀ Գեղարքունիքի մարզում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Մարտունի քաղաքի նախկին մարզադաշտի տարածքը (մոտ 4 հա), որն արդեն իսկ այս նպատակի իրագործման համար սեփականատիրոջից գնվել է Մարտունի համայնքի ավագանու կողմից: Կա նաև պայմանավորվածություն «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի հետ առ այն, որ Մարտունիում մարզադպրոց-մարզադաշտի կառուցումից հետո ակումբը տեղափոխվելու է Մարտունի և հանդես է գալու տեղի մարզադաշտում:

ՀՀ Տավուշի մարզում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Իջևան քաղաքի «Արնար» մարզադաշտի տարածքը (մոտ 2,1 հա):

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով նախագիծը, նշել է, որ կառուցվող նոր մարզադաշտերում հնարավոր կլինի անցկացնել Հայաստանի ակումբային առաջնության հանդիպումներ, ինչպես նաև խաղեր Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականների մասնակցությամբ:

«Այս ծրագրի հաջողությունը շատ կարևոր է մեզ համար: Այն տեղավորվում է Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության նպատակների մեջ, որտեղ մենք շեշտադրել ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մինչև 2050 թվականը պետք է լինի Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մրցանակակիր: Կարծում եմ՝ այս նպատակի իրագործման կարևոր նախապայմաններից մեկը ֆուտբոլով զբաղվող երեխաների թիվը ավելացնելն է: Բարձր մակարդակի հավաքական հնարավոր է ունենալ, երբ ֆուտբոլային մասնագետները ֆուտբոլիստների ընտրության ավելի լայն հնարավորություն են ունենում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ընդգծելով, որ ֆուտբոլային խաղեր դիտելը քաղաքային մշակույթի կարևոր մաս են կազմում, նա հույս է հայտնել, որ Հայաստանի ավելի մեծ թվով քաղաքներում հիշարժան ֆուտբոլային խաղեր տեղի կունենան, որոնք կփոխեն տվյալ քաղաքների ընդհանուր մթնոլորտը:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի խոսքով՝ հայկական ֆուտբոլի համար սա աննախադեպ իրադարձություն է.

«Կառավարությունը Երևանում ու մարզերում ֆուտբոլի զարգացման, ենթակառուցվածքների կառուցման համար երբևէ նմանօրինակ ծավալով աջակցություն չի տրամադրել: Վերջին 2 տարվա ընթացքում ՈՒԵՖԱ-ի և սեփական միջոցներով ՀՖՖ-ն մարզերում 90 փոքր դաշտեր է կառուցել, հիմնականում՝ գյուղական համայնքներում: Արդեն պատրաստ է Վանաձորի մարզադաշտը, Արմավիրի ֆուտբոլի ակադեմիան, լուսավորության համակարգեր ենք տեղադրել Գյումրիում, Աբովյանում: Ամբողջովին վերանորոգել ենք Աբովյանի մարզադաշտը: Երևանում բացվելու է Խորեն Հովհաննիսյանի անվան դպրոցը:

ՀՖՖ ռազմավարական նպատակն է ունենալ 6-18 տարեկան 10 հազար ֆուտբոլիստ, որոնք խաղում են Հայաստանի տարբեր տարիքային առաջնություններում: Այս պահին այդ թիվը 8 հազար է, մինչև 2025 թվականը մենք կհասնենք այդ ռազմավարական նպատակին»,- նշել է Արմեն Մելիքբեկյանը՝ հավելով, որ Հայաստանի բոլոր մարզերում պետք է հիմնվեն ֆուտբոլային ակադեմիաներ կամ դպրոցներ:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

ՀՀ ԿԳՄՍ Ֆուտբոլ աջակցություն Հայաստան Սպորտ

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին