f

Անկախ

10 տարի տանել չէի կարողանում ամուսնուս. Միշել Օբաման ուշագրավ խոստովանություն է արել


ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման խոստովանել է, որ ամուսնական կյանքում եղել է ժամանակ, երբ «տանել չէր կարողանում» ամուսնուն՝ Բարաք Օբամային. դա, ըստ կնոջ, այն ժամանակաշրջանում էր, երբ զույգի դուստրերը՝ Սաշան և Մալիան, փոքր էին:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 58-ամյա Միշել Օբամայի խոսքով՝ ամուսինների հարաբերությունները շատ լարված էին, քանի որ երեխաները փոքր էին, իսկ իրենք երկուսը փորձում էին առաջ գնալ իրենց կարիերաներում, մասնավորապես՝ Բարաք Օբաման գնում էր երկրի նախագահ դառնալու ճանապարհով:

Աղբյուրը մանրամասնում է, որ 24-ամյա Մալիան և 21-ամյա Սաշան յոթ և 10 տարեկան էին, երբ նրանց ընտանիքը տեղափոխվել է Սպիտակ տուն՝ հոր՝ նախագահ դառնալուց հետո:

Միշել Օբաման 61-ամյա Բարաք Օբամայի հետ իրենց հարաբերությունների մասին խոսել է՝  իր նոր «Լույսը, որը մենք կրում ենք» գիրքը գովազդեու ժամանակ:

«Եղել է 10 տարի, երբ ես տանել չէի կարողանում ամուսնուս: Եվ գուշակեք, թե երբ է դա եղել: Երբ երեխաները փոքր էին: 10 տարի մինչ մենք փորձում էինք կառուցել մեր կարիերան և անհանգստանում էինք դպրոցի համար, թե ով ինչ է անում»,- պատմել է ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ առաջին տիկինը:

«Ամուսնությունը երբեք 50/50 չէ, երբե՛ք: Լինում են դեպքեր, երբ ես 70 եմ, նա՝ 30: Լինում են դեպքեր, երբ նա 60 է, 40: Բայց պատկերացրեք՝ տասը տարի: Մենք ամուսնացած ենք 30 տարի: Ես 30 -ից կհանեի 10 վատ տարին: Մարդիկ հանձնվում են և ասում՝ հինգ տարի, ես չեմ կարող դիմանալ»,-հավելել է նա:

Միշել Օբաման հավելել է, որ չնայած իրենց տարաձայնություններին, միշտ հարգում է ամուսնուն։

«Այսինքն՝ դու կարող ես կատաղել նրա վրա, բայց դու դեռ նայում ես նրան և ասում՝ ես գոհ չեմ քեզնից, բայց ես հարգում եմ քեզ: Ես համաձայն չեմ քեզ հետ, բայց դու շարունակում ես մնալ բարի, խելացի մարդ: Ժամանակի ընթացքում զգացմունքները փոխվում են»,- եզրափակել է նա:
 

Աշխարհում ԱՄՆ Բարաք Օբամա Միշել Օբամա

Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Ավելին
Ավելին