f

Անկախ

«Լրագրողներ առանց սահմանների». մեկ տարվա ընթացքում աշխարհում 59 լրագրող է սպանվել


Աշխարհում 2022 թվականին առնվազն 59 լրատվամիջոցների աշխատակիցներ են մահացել իրենց աշխատանքը կատարելիս։ Նրանց 80 տոկոսը սպանվել է դիտավորյալ։ Նման տվյալներ է հրապարակել «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ 
Մեքսիկան չորրորդ տարին անընդմեջ շարունակում է մնալ լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը։ Անցած տարում այստեղ սպանվել է առնվազն 11 լրագրող, որոնք լուսաբանում են զգայուն թեմաներ, որոնցից է կազմակերպված հանցավորության խնդիրը:

Եվս կես տասնյակ դեպքերում RSF-ն առայժմ չի կարողացել ապացուցել կապը մեքսիկացի լրագրողների մահվան և նրանց աշխատանքի միջև: Ուկրաինան ևս 2022 թվականին դարձել է լրատվամիջոցների աշխատողների համար ամենավտանգավոր երկրներից մեկը։

Նշվում է, որ ռուսական ագրեսիայի պատճառով այս տարի արտասահմանյան գործուղումների ժամանակ ավելի շատ լրագրողներ սպանվել, քան երբևէ։ Նշանավոր դեպքերից են մարտի 13-ին ռուսական ուժերի կողմից ուկրաինացի լուսանկարիչ Մաքսիմ Լևինի սպանությունը և ֆրանսիացի օպերատոր Ֆրեդերիկ Լեկլերկ-Իմհոֆի մահը, որը սպանվել է բեկորներից Ուկրաինայի արևելքում նկարահանումների մեկնելու ճանապարհին: 
Ավելի վաղ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նաև գնահատել էր, որ 2022 թվականին աշխարհում առնվազն 65 լրատվամիջոցի աշխատակից է առևանգվել։

Մասնավորապես, ուկրաինական UNIAN լրատվական գործակալության լրագրող Դմիտրի Խիլյուկին վերջին անգամ տեսել են մարտի 4-ին Կիևի մարզի Դիմեր գյուղում, որն այն ժամանակ գտնվում էր ՌԴ ԶՈւ հսկողության տակ։ Խիլյուկի հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով՝ Խիլյուկին տեղափոխել են Ռուսաստան։

Բացի այդ, դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ աննախադեպ թվով լրագրողներ՝ առնվազն 533, բանտարկվել են ամբողջ աշխարհում: Նման դեպքերի կեսից ավելին գրանցվել է հինգ երկրներում՝ Չինաստանում, Մյանմարում, Իրանում, Վիետնամում և Բելառուսում։ RSF-ի վերջին զեկույցը նշում է պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանում լրագրողների աշխատանքային պայմանների զգալի վատթարացում: 
«Երկրում մնացած ԶԼՄ-ների աշխատակիցների մեծ մասը ստիպված է աշխատել ընդհատակյա՝ դրակոնյան պատիժների սպառնալիքի ներքո. ռուսական բանակի մասին «կեղծ տեղեկություններ» տարածելու համար նրանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում»,- ասվում է փաստաթղթում։

Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ Ռուսաստանի Դաշնությունում ազատազրկված է 18 լրագրող։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/596116.html 

© factor.am

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/596116.html 

© factor.am

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/596116.html 

© factor.am

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/596116.html 

© factor.am

Լրագրողներ առանց սահմանների Աշխարհում Սպանություն խոսքի ազատություն

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին