f

Անկախ

Պետք է ազնիվ լինենք մեր ժողովրդի առջեւ, ազնիվ ասենք մեր որոշումը եւ փորձենք իրականացնել. Ռուբեն Վարդանյան


Սա պատմական իրավիճակներից մեկն է, որը մենք չենք զգում ու չենք արձագանքում այն ուժով, որ մենք պետք է անեինք: Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք դժգոհություններ ունի ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերից ստեղծված իրավիճակում:

«Իմ կողմից անհանգստությունը կամ դժգոհության ինչ-որ էմոցիան գալիս է նրանից, որ զգացողությունը, որ սա ոչ թե Արցախի խնդիրն է, ոչ թե Արցախում ապրող մարդկանց ինչ-որ դժվարությունների հետ կապված արձագանք պետք է արվի, այլ ամբողջ հայության ամենակարեւոր, պատմական իրավիճակներից մեկն է, որը մենք չենք զգում ու չենք արձագանքում այն ուժով, որ մենք պետք է անեինք: Որովհետեւ զգաստությունը, այդ զգացողությունը, որ սա պատմական կարեւոր կարող է մեր սխալը լինի, եթե մենք այսպես հանգիստ, կամ ոչ հանգիստ, բայց մինչեւ վերջ չպայքարելով, կամ ավելի ճիշտ 100 տոկոսով չենք պայքարում Արցախի համար: Դա չի նշանակում, որ 0 է, ուղղակի 100 տոկոս մենք չենք զգում այդ կարեւորությունը` ինչ է կատարվում Արցախում եւ ինչու է Արցախի ապագան ազդելու եւ Հայաստանի, եւ հայկական աշխարհի վրա: Մի մասի մոտ անտարբերություն կա, բայց ես կրկին ուզում եմ  նշեմ, որ Արցախը համահայկական խնդիր է, եթե մենք կորցնենք Արցախը, մենք կկորցնենք մեր ամենակարեւոր արմատներից մեկը, որը շատ կարեւոր է»,- ասաց նա:

Անդրադառնալով իր հասցեին Ադրբեջանի ԱԳ նախարարի քննադատությանը, որ իբր ինքը չի թողնում արցախցիները «վերաինտեգրվեն» Ադրբեջանին, պետնախարարը ասաց, որ ինքը այս կապակցությամբ ուրիշ տեսակետ ունի եւ արցախցիները պետք է բոլորը միասին որոշեն, որ պայքարում են եւ պայքարեն:

«Պետք է ազնիվ լինենք մեր ժողովրդի առջեւ, ազնիվ ասենք մեր որոշումը եւ փորձենք իրականացնել, որովհետեւ այդ կիսասուտը, կիսաճիշտը, կիսախոսքը բերում է ամենածանր բանին, որ մարդիկ կորցնում են իրենց հավատը դեպի ղեկավարություն, դեպի առաջնորդները: Որոշումները պետք է հստակ լինեն եւ պետք է իրականացվեն եւ մարդիկ պետք է վստահ լինեն, որ այդ որոշումների տակ չկան 2-րդ, 3-րդ շերտ, եւ իրենց անձնական խնդիրները չեն լուծում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ արդեն 18 օր ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանները փակ են պահում Բերձորի միջանցքը` լիակատար շրջափակման մեջ թողնելով Արցախի Հանրապետությունը: Արցախում բնակվող 120 հազար քաղաքացիներ, այդ թվում 30 հազար երեխաներ հայտնվել են հումանիտար ճգնաժամի շեմին:

Հայաստան Ռուբեն Վարդանյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին