Հարվարդի համալսարանի գիտնականները պարզել են, որ կանաչ տարածքների, զբոսայգիների և ջրամբարներին մոտ ապրելը կարող է մեծահասակներին պաշտպանել Ալցհեյմերի և Պարկինսոնի համար նախնական հոսպիտալացումներից: Հետազոտությունը հրապարակվել է JAMA ամսագրում։ Գրում է Gazeta.ru-ն։
Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունները ամենատարածված նեյրոդեգեներատիվ հիվանդություններն են և ներկայումս համարվում են անբուժելի:
Հետազոտությանը մասնակցել են մոտ 62 միլիոն ամերիկացիներ, ովքեր Medicare ապահովագրություն են ստացել 65 տարեկանում: Գիտնականներն օգտագործել են հիվանդների փոստային ինդեքսները՝ որոշելու համար, թե որքան կանաչ տարածքում են ապրում մասնակիցները:
Ի վերջո, հետազոտողները եզրակացրել են, որ կանաչ տարածքները և ջրամբարները կարող են պաշտպանել Ալցհեյմերի հիվանդության և դրա հետ մեկտեղ դեմենցիայի կամ Պարկինսոնի հիվանդության հետ կապված հոսպիտալացումներից:
Հեղինակները նշել են հետազոտության սահմանափակումները. որոշ հոսպիտալացումներ կարող էին բաց թողնվել, քանի որ նրանք հաշվի են առել միայն Medicare ապահովագրություն ստացողներին: Բացի այդ, օգտագործվել են միայն փոստային ինդեքսները, ոչ ամբողջական հասցեները, ուստի տարածքի «կանաչության» գնահատականը կարող էր սխալ լինել։