Արցախից դեկտեմբերի 24-ին Հայաստան տեղափոխված 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը կայուն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին «Մուրացան» բժշկական կենտրոնից:
«Փոքրիկը շարունակում է ստանալ բուժումները»,- նշեցին հիվանդանոցից:
Հիշեցնենք՝ 4 ամսական փոքրիկը Արցախի «Արեւիկ» բուժմիավորումից Հայաստան էր տեղափոխվել Կարմիր Խաչի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ։ Եվս մեկ պացիենտ ավելի վաղ էր տեղափոխվել Հայաստան։ Դեկտեմբերի 12–ից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը ադրբեջանցիները փակել են։