f

Անկախ

Առողջապահության նախարարությունը դեղերի շրջանառությունը մտցրել է փակուղի. «Վագա Ֆարմ»–ի հիմնադիր


Հայաստանյան դեղատներում մի շարք հրատապ դեղեր չկան Առողջապահության նախարարության վարած նպատակաուղղված քաղաքականության հետեւանքով`  նախարարությունը, ի դեմս նախարարի, դեղերի շրջանառությունը մտցրել է  փակուղի։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց «Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը:

«Նախարարությունը ունի անփոփոխ օրակարգ՝ սպասարկել արտասահմանյան մի քանի դեղարտադրող ընկերությունների եւ ներմուծողների շահերը, եթե անգամ բնակչությունը զրկվում է կենսական դեղերից եւ դրանք հնարավորինս մատչելի գնով ձեռք բերելու հնարավորությունից։ Բնակչության համար շատ կարեւոր ու պահանջված դեղեր մեզ թույլ չեն տալիս ներկրել դեղի գրանցված չլինելու պատճառաբանությամբ։ Օրինակ՝ հակաբիոտիկները` «Վիլպրաֆենը », «Վալտրեքսը»,  «Յունիդոքսը», « Ամոքսիցիլինը»,  «Ամոքսիկլավի» օշարակները եւ լայն նշանակվող հարյուրավոր այլ հակաբիոտիկներ դեֆիցիտ են: Ցավազրկող, սիրտանոթային, արյան վրա ազդող, շնչառական համակարգի վրա ազդող եւ այլ շատ կենսական խմբերի դեղեր նմանապես դեֆիցիտ են: Իմանալով, որ այս տարվա հունվարի մեկից չգրանցված դեղերի ներմուծումը արգելվելու էր, այդ դեղերի որոշակի  ծավալ ներկրել էինք, բայց այդ պաշարներն անվերջ չէին. վաղուց սպառվել են»,–ասաց Վահե  Վարսանյանը։

 

 

«Վագա Ֆարմ»–ի հիմնադիրի խոսքով՝ դեղերի շրջանառության օրենսդրության համաձայն՝ դեղերի ներմուծման գրեթե ամբողջ ծավալի իրավունքը բաժին է հասնում դրանց գրանցման իրավատերերին:

«Դեղի գրանցման իրավատերը դեղը Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում գրանցողն է: Օրենսդրությունը գրված է այնպես, որ արգելվի այլ շուկաներից, մասնավորապես, Եվրամիությունից եւ ԵԱՏՄ-ից նույն դեղի հոսքը մեր շուկա: Այդպես է գրված՝ դեղերի գրանցման իրավատերերի շահերը սպասարկելու համար, որ ստիպված դեղերը ներկրենք բացառապես իրենցից: Մրցակցության բացակայության այդ պայմաններում դեղեր գրանցող իրավատերերը գները անկուշտ բարձրացնում են՝ բնակչությանը կողոպտում:

Լինում է, որ իրավատերերն իրենք են ընկնում իրենց սարքած ծուղակը։ Օրինակ` x դեղը հայաստանյան շուկային մատակարարվում է հատուկ մակնիշված տուփով (այդպես է գրանցված), որ նույն դեղը այլ տեսքի տուփով չներկրվի այլ շուկայից եւ եթե իրավատիրոջ մոտ իր գրանցած մակնիշով տուփերը վերջանում են, նա այլեւս մեր շուկայում չի կարողանում մատակարարել այլ տուփերով, քանի որ դեղի գրանցման ժամանակ հաստատել է տվել այդ տուփի տեսքը։

Մի շարք դեղեր էլ հնարավոր չէ ներկրել արհեստական նմանատիպ այլ պատճառներով։ Օրինակ` եթե ՌԴ–ում x դեղի պիտանելիության ժամկետը իրավատերը գրանցում է 3 տարի, այստեղ դիտավորյալ ուրիշ պիտանելիության ժամկետ է գրանցում ` 2 տարի, ու հնարավոր չի լինում այն ներկրել։ Կամ օժանդակ նյութն այլ կերպ են գրանցում, Հայաստանում էլ այլ կերպ է գրվում, ու ստացվում է, որ դեղորայքի բաղադրակազմը, իբր, չի համապատասխանում նշվածին։

Բացի այդ, շատ դեղեր կային, որ Հայաստան ներկրվում էին Ուկրաինայից, պատերազմի հետեւանքով այդ գործարանները չեն աշխատում, դրա համարժեք այլ արտադրողներինն էլ թույլ չեն տալիս ներկրել`  պատճառաբանելով, որ դրանք գրանցված չեն։ Երբ արգելվեց Եվրամիությունում եւ Ռուսաստանում գրանցված կենսական դեղերի օրինական ներմուծումը, բազմաթիվ հրատապ դեղերի ներմուծումը դրվեց մաքսանենգ կայուն կոնվեյերի վրա: Դեղերը բերվում են գողտուկ, մաքսանենգ ճանապարհով, շրջանցելով Դեղերի փորձագիտական կենտրոնի վերահսկողությունը։ Սրանում է կայանում  Առողջապահության նախարարության քաղաքականությունը՝ ապահովելու շրջանառության մեջ գտնվող դեղերի անվտանգությունը:  Եթե պացիենտին նշանակվել է կոնկրետ դեղ, որը նաեւ անփոխարինելի է, նրան այդ պահին չի հետաքրքրում՝ դեղը Դեղերի փորձագիտական կենտրոնում գրանցված է, թե՝ ոչ:  Նրա հարազատը պետք է այդ դեղը որտեղից ուզում է ճարի, որովհետեւ խոսքը կյանքին է վերաբերում։ Արդյունքում՝ ոլորտը քաոսային վիճակում է, ու գներն էլ, մաքսանենգության ռիսկերի եւ օրինական շրջանառության դեֆիցիտի հետ կապված, անհիմն բարձր են: Դարձյալ կողոպտվում է բնակչությունը»,– նշեց Վարսանյանը։

«Վագա Ֆարմ»–ի հիմնադիրը պատմեց, որ դեղորայք ներկրողները հոկտեմբերի սկզբին հանդիպել են Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, քննարկել իրավիճակը, բայց ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։

«Մեկ ամիս մտածելուց հետո թույլատրեցին ընդամենը մի քանի խումբ դեղ ներկրել՝  հակաուռուցքային եւ հոգեմետ խմբերի դեղեր։ Միայն թե դրանք շուկայական սեկտորում շատ քիչ են վաճառվում, պետությունն է գնում տենդերներ հայտարարելուց հետո։ Այստեղ էլ, պարզվում է, կառավարության գնումների մասին որոշումն արգելում է, որ պետական հիմնարկները չգրանցած դեղեր գնեն։ Այսինքն` մի կողմից մեզ թույլ են տվել ներկրել, մյուս կողմից էլ պարզ չէ, թե ում համար. չէ՞ որ այդ դեղերի 95 տոկոսը գնում են հենց պետական բժշկական կենտրոնները»,– ասաց նա։

Դեղորայք ներկրողները, ըստ Վարսանյանի՝ վերջերս կրկին դիմել են Առողջապահության նախարարությանը, որ բացառության կարգով թույլատրեն ներկրել «Ադրենալին» դեղը, որը գրանցված չէ Հայաստանում: 

«Գրանցված տարբերակի դեղի արտադրությունը վերացել է պատերազմի հետեւանքով. Խարկովի գործարանը վաղուց չի գործում: Դեղը անփոխարինելի է իր գործածությամբ՝ անաֆիլակտիկ շոկից մարդուն հանելու համար է, բոլոր շտապօգնության մեքենաներում միշտ պարտադիր: Օրինակ՝ ի՞նչ փաստարկով կմերժեին հրատապ դեղի ներմուծման թույլտվությունը  առողջապահության նախարարության մեր ֆանտազյորները։ Նշել են, որ չգրանցված դեղեր ներմուծելիս անհրաժեշտ է առաջնորդվել հակաուռուցքային եւ հոգեմետ դեղերի նախարարության հաստատված ցանկով, այսինքն մենք դիմում ենք, որ թույլատրեն շտապօգնության հակաշոկային դեղը, նրանք մեզ գրում են, թե դրա փոխարեն, օրինակ, հակապարկինսոնային բերեք։ Առողջապահության նախարարն ու նրա ենթակաները շարունակում են պնդել, որ ոլորտում որեւէ լուրջ խնդիր չկա, բոլոր հարցերն իրենց վերահսկողության տակ են, որ անգամ  ֆիզիկական անձանց թույլատրվում է չգրանցված դեղեր ներմուծել մինչեւ 5 տուփ կամ այնքան, որքան դեղատոմսով գրված է: Նշում են, որ շաբաթական մի ամբողջ 6-7 դիմում են ստանում քաղաքացիներից, երբ իրենք էլ  նկարագրում են, որ քաղաքացիները այդ մի քանի տուփ դեղի համար պետք է անցնեն բյուրոկրատական այն նույն քաշքշուկի միջով,  ինչ ներմուծողները, երբ, օրինակ, 1 բեռնատար դեղ են ներկրում։

Ստացվում է` մեզ թույլ չեն տալիս բերել այն դեպքում, երբ մասնագիտացված ենք, ավելի մատչելի ենք գնում, ավելի անվտանգ` պահպանելով դեղի տեղափոխման ճանապարհին պահպանման հատուկ պայմանները: Մեր բոլոր ներմուծումները անցնում են պետական մանրակրկիտ փորձաքննություն։

Նմանատիպ հայտարարությունները լրացուցիչ բացահայտում են, որ թե՛ նախարարը, թե՛ նրա ենթակաները նախընտրում են ոչ թե լուծում տալ խնդիրներին, այլ ծածկաթմբոց անել ու մանիպուլացնել հանրությանը: Ոլորտի լրջագույն խնդիրներն ու նախարարության պատասխանատուները միմյանցից անհասանելի հեռավորության վրա են»,– հավելեց նա։

 

Վահե Վարսանյան դեղեր ՀՀ Առողջապահության նախարարություն Հայաստան խմբագրի ընտրանի

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին