f

Անկախ

Չէր հաշտվում այն մտքի հետ, որ իրենց ոչ մի սանտիմետր չզիջած հողը առանց կռվի հանձնեցին


Վարդան Գրիգորյանը ծնվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 1983 թվականին՝ 39 տարեկանը լրացավ  նոյեմբերի  19-ին: Սակայն Վարդանն իր երեսունիննամյակն այդպես էլ չդիմավորեց՝ սեպտեմբերի 13-ին զոհվեց Ջերմուկում՝ թշնամու հերթական պատերազմական գործողություններին մարտական ընկերների հետ մինչև վերջ դիմակայելով:

Վարդանն ու իր բոլոր ընկերները՝ Օմարի արծիվները զոհվեցին՝ իրենց հետ տանելով թշնամու՝ իրենց թվին մի քանի անգամ գերազանցող հատուկ ջոկատայիններին:

Եղել է տան ավագ զավակը, ունի երկու քույր, երկու արու զավակների հայր է:

Վարդանի կինը՝ Անժելան պատմում է, որ ամուսինը մանկուց զբաղվել է սպորտով, հաճախել է ծանրամարտի և սպորտի հանդեպ սերը ներարկել է նաև իր երեխաների մեջ:

«Խառնվածքով շատ համբերատար էր, ավելի շատ ինքնամփոփ, մեծահոգի, շատ համեստ, բայց շատ խիստ էլ չէր, պարտաճանաչ, ամեն ինչը բարեխղճորեն ու ամենայն պատասխանատվությամբ էր կատարում»,-պատմում է Անժելան:

Երեխաների հետ և ընկեր էր և պետք եղած ժամանակ ավելի խիստ՝ իրավիճակից ելնելով էր պայմանավորված Վարդանի խստությունը որդիների հետ:

«Այնպես էր անում, որ երեխաներն ավելի շատ հարգեն, ոչ թե վախենան, որ հասկանալով ամեն ինչ անեն»,-պատմում է կինը:

Վարդանը պայմանագրային զինծառայող էր՝ հայոց բանակում իր ծառայությունն իրականացրել է 2008 թվականից, ծառայել է Քարվաճառում, և միայն քառասունչորսօրյա պատերազմից հետո տեղափոխվել են Ջերմուկ:

«44 պատերազմից հետո ավելի ինքնամփոփ, ավելի ծանրացած էր այդ բեռն իր վրա, որ Քարվաճառը հանձնեցին: Միշտ ասում էր, որ շատ մեծ ցավ է  ապրում, որ ոչ մի սանտիմետր թշնամին չէր գրավել և առանց գրավելու այդ հողերը թշնամիներին տվեցին, հանձնվեց Քարվաճառը»,- պատմում է Անժելան:

Վարդանը պատերազմից փորձում էր ոչինչ չպատմել, չէր սիրում հիշել, կիսվել իր հիշողություններով: Վարդանի ապրումները սակայն մտերիմները տեսնում էին: Ընկերների մահը, այդքան տարներ պահած դիրքերի կորուստը, այդ հողի համար ապրել էին, պայքարել ընկերների հետ ու հիմա ոչ ընկերները, ոչ իրենց պահած հողը չկար:

«Ավելի շատ վրեժ կար, վրեժով էր լցվել, որ ոնց, չպետք է այդպես լիներ»,- հիշում է Անժելան:

Անժելան հիշում է, որ դեռևս քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ, երբ նոյեմբերի մեկին Վարդանին տուն էին ուղարկել, հետ գնալուց այնպես էր հրաժեշտ տվել, կարծես վստահ է եղել,որ չի վերադառնալու այլևս:

«Հետո որ եկավ, միշտ ասում էր, որ Անժելա,ես վախենում եմ, որ մի անգամ էլ,եթե նման մի բան նորից լինի՝ էլ հետ չեմ գալու: Երևի հաշտվել էր այդ մտքի հետ»,-ասաց Անժելան:

Օգոստոսի քսաներեքից Վարդանը Ջերմուկի դիրքերում էր ու սեպտեմբերի տասներկուսի լույս տասներեքի գիշերը դիրքերում է եղել՝ յոթ հոգով են եղել: Վերջին անգամ Անժելան խոսել է ամուսնու հետ սեպտեմբերի տասներկուսի ցերեկը,իսկ երբ պատերազմի մասին իմացել են, Վարդանի քույրը զանգել է վերջինիս: Զանգին պատասխան չի եղել, սակայն ավելլի ուշ ֆեյսբուք սոցիալական ցանցի մեսինջերին տեսազանգով քրոջ հետ կապ են հաստատել ադրբեջանցիները, վերջինս վախեցած անջատել է զանգը:

Զավակները կարոտում են Վարդանի խորհուրդները, կարոտում են որպես ընկեր, որպես հայր, նրա հետ շփումը:

Որպես զինվորական էլ աչքի է ընկել իր կարգապահությամբ, պարտաճանաչությամբ, ու ամենայն  պատասխանատվությամբ է կատարել իր պարտքը հայրենիքի հանդեպ, վայելել է հարգանք ու օրինակ է հանդիսացել ծառակիցների համար՝ պատմում է Վարդանի կինը:

«Մինչև հիմա էլ չեմ հավատում, որ Վարդանը չկա, չեմ կարողանում հաշտվել այդ մտքի հետ»,-ասում է կինը՝ Անժելան:

Վարդան Գրիգորյան Ադրբեջան հարձակում Ջերմուկ զոհեր խմբագրի ընտրանի Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին