Կեսգիշերին Եռաբլուրը մարդաշատ էր։ Հայաշա՛տ էր․․․
Կեսգիշերին Եռաբլուրում տաք էր, ջերմ էր․․․ Մեր հերոսները ջերմ ու պարտավորեցնող հայացքով էին նայում․․․
Վիշտ կար, թախիծ կար, բայց կար նաև հպարտություն, պատիվ և արժանապատվություն։
Եռաբլուրում սգացյալ մայրեր ու հայրեր կային, որոնք լուռ զրուցում էին իրենց հերոսների հետ, այնտեղ հերոսների կանայք կային, չհարսնացած աղջիկներ, որբ մնացած զավակներ, վրեժ ուխտած ընկերներ․․․
Բոլորին միավորողը Հայն էր, արժանապատվությունն էր․․․
Եռաբլուրն անտարբեր էր չորսը թնդացող հրավառությունների նկատմամբ։ Այնտեղ հոգի ու ոգի կար․․․ ոչ թե ձևապաշտ, անտակտ ու եսապաշտ թատրոն․․․
Եռաբլուրում արցունք էլ կար։ Ցավի, վշտի ու հպարտության արցունքներ․․․
Մեր հերոսները, ոգի դարձած հերոսները խոսում էին իրենց հետ ամանորը նշող ծնողի, եղբայրների, քույրերի, զավակների, ընկերների հետ․․․ խոսում էին ու պայքար, կամք, հաղթանակ ու վրեժ պատգամում․․․․
Եռաբլուր սրբավայրը գերեզման չէ։ Եռաբլուրը հայի բյուրեղացած ոգու պահարանն է․․․