f

Անկախ

Ամեն օրդ ապրիր այնպես, ոնց որ վերջին օրդ է. Ջերմուկում անմահացած Արմեն Իշխանյան


Արմեն Իշխանյանը Օմարի արծիվներից էր,տասնվեց հոգանոց ջոկատի հերոսներից մեկը, որը գիտակցված մահը ընտրեց սեպտեմբերի տասներեքին՝ թշնամու կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ մենակ չթողնելով վիրավոր ընկերոջը:

Ծնվել էր 1987 թվականի ապրիլի 9-ին, 2009 թվականից եղել է պայմանագրային զինծառայող, ուներ երկու աղջիկ՝ 7 և 11 տարեկան: 44 -օրյա պատերազմից հետո տեղափոխվել է ծառայության Ջերմուկում:

«Ինքը շատ աշխույժ, աշխատասեր, բարեկամասեր, ընկերասեր, ամենինչասեր էր, կյանքով լի, կյանքը եռում էր իր մեջ»,-պատմում է Արմենի կինը՝ Աննան ու նշում, որ ամուսինը քառասունչորսօրյա պատերազմից հետո սկսեց այլ կերպ նայել կյանքին:

«Ամեն օրը իր համար ավելի թանկ, ավելի կարևոր էր դարձել, ընտանիքի հետ ավելի էր կապվել: Միշտ է գնահատել, բայց պատերազմից հետո ասում էր՝ ամեն օրդ ապրիր այնպես, ոնց որ վերջին օրդ է: Ինքն ընդհանրապես իր զինվորական կյանքից աշխատում էր ինձ հետ չխոսել, չէր սիրում կիսվել ինձ հետ: Շատ զուսպ էր, իր աշխատանքի մասին փորձում էր ինձ հետ ընդհանրապես չխոսել, ոչ մի անգամ չէր տրտնջում, չէր բողոքում, իր համար ամեն ինչ լավ էր»,-ասում է Աննան:

44-օրյայի ժամանակ Քարվաճառում ուժեղ կռիվ են տվել թուրքերի դեմ՝ պատմում է Աննան, ոչ մի միլիմետր չեն զիջել թշնամուն ու հպարտությամբ շեշտում է, որ իր ամուինսը Օմարի արծվիներից էր, ամենաուժեղներից մեկը, ում համար մահն այդքան էլ սարսափելի չէր.«Զուտ պահեին իրենց հողը, այդ մի բուռ հողը իրենց ատամներով պահում էին: Այս վերջին պատերազմի ժամանակ, երբ համար մեկ է եղել, ինքը գրել էր ինձ, որ հանգիստ լինեմ, հանգիստ քնեմ, ամեն ինչ նորմալ է, չմտածեմ՝ կամ ես կզանգեմ առավոտյան կամ դու կզանգես»:

Աննան պատմում է, որ վերջին պատերազմում թշնամու թվաքանակը մի քանի անգամ գերազանցել է հայ զինվորականների թվին:

«Արմենն ինձ զանգել է արդեն վիրավորված ժամանակ, երբ իր ընկերներն արդեն չկային: Ինքը վիրավոր ընկերոջը փրկելու ժամանակ, չգիտեմ մի մետր էր կարողացել տանել, թե տասը մետր՝ այդ ժամանակ իրեն էլ են վիրավորել: Ու ինձ է զանգել, ասեց, որ այլևս չի կարող...հրաժեշտ էր տալիս, որ չսպասեմ, որ կարող է գերի ընկնի, որովհետև գերի ընկնող տեսակ չէր ու չգիտեմ: Ասեց,ես թույլ չեմ տա թուրքն ինձ ինչ-որ մի բան անի՝ ես կանեմ, ու սպասել է այդ վատ վիճակում,երբ մոտեցել են՝ նռնակով պայթեցրել է իրեն»,-պատմում է Արմենի կինը:

Երեխաների համար իդեալական ու յուրահատուկ հայր է եղել, կյանքը հանուն երեխաների չէր խնայում, շատ էր սիրում, հոգատար էր ու հանուն իր երեխաների արել է ամեն ինչը, արել է այն ամենը, ինչ իսկական հայրը կաներ, որ նույնսիկ այս մի քանի տարվա ընթացքում Արմենի դստրերը հիշելու ու շատ պատմելու բաներ ունեն՝ նշում է Աննան:

Ամբողջ Վանաձորն է սգում հերոսացած առյուծների համար ու Աննան նեղսրտում է, որ չի կարողանում բառերով ամբողջովին պատմել,թե ինչպիսինն էր իր ամուսինը՝ Արմենը: Նա փոքրից մեծ հասնող էր, բոլորի հետ ընկեր էր, երբեք չէր տրտնջում, փոքրերի հետ փոքր էր, մեծերի հետ մեծ:

«Այնքան լավ ընկեր էր, որ ինքը զոհվեց հանուն ընկերոջ: Իրենց պոստից չորս-հինգ հոգին զոհվել են, բոլորը, միայն հրամանատարն է իրենց փրկվել:Արմենը ընկել էր շրջափակման մեջ ու երբ հասկացել է, որ անհնար է իր դուրս գալը՝ այդ ժամանակ զանգեց ինձ, թե չէ ինքը ինձ չէր զանգի, ինքն էնպիսի տղա էր, չէր ուզենա, որ այդ պահերը ես ապրեի, որովհետև մի ուրիշ ձև ենք իրար սիրել: Ինքն այդ ցավը չէր տա ինձ, զանգեր ցավեցներ ու հետո ես իմանայի, որ ինքը կար ու ինքն իմանար ինքը կլինի ու ցավեցներ ինձ այդքան. արնաքամ վիճակում մի քանի ժամ չէին դիմանա: Այդ օրը զհոված բոլոր տղաները յուրահատուկ էին, բոլորն էլ ընտանիքասեր, յուրահատուկները գնացին, ընտանիքն իսկապես գնահատող, հարգող, պահող, պաշտպանող, հայրենասեր, որ իրենց կյանքը չխնայեցին իրենց հայրենիքի համար, իրենց անգին կյանքը տվեցին, չգիտեմ, ինչ ասել:Իմ ամեն ինչն էր ինքը, իր վերջին խոսքերը՝ միշտ հիշեք, կյանքը շարունակվում ա, հետ չնայես՝ կյանքդ կշարունակես: Ինքն այնքան ուժեղ էր, որ կարողացավ ինձ այդքանն ասել, որ ես չսպասեմ իրեն՝ թեկուզ գերիների մեջ, թեկուզ անհետ կորածների մեջ… Երեխաների հետ էլ խոսեց, այ էդքան ուժեղ էր, չեմ կարողանում իրեն նկարագրել, այնքան ուժող էր, որ ցույց չտվեց,թե ինչ վիճակում է: Երեխաներին էլ ասեց, որ մամային լսեք, լավ սովորեք, որ լավ մարդ դառնաք՝ մաման ու պապան էլ ձեզանով հպարտանան, երկուսին էլ նույն բառերը ասեց»,- պատմում է Աննան:

Տասը օր էր մնում, որ հերթափոխը տեղի ունենար, սակայն տասը օր հետո Արմենին բերեցին՝ պատմում է կինն ու հավելում, որ որտեղ ամուսինն էր՝ այնտեղ ուրախություն էր:Սիրում էր բոլորին հավաքել, որտեղ Արմենն էր՝ այնտեղ ժպիտներ, հարգված ու սիրված էր բոլորի կողմից:

Արմենի կինը շեշտում է, որ ապրելու է ամուսնու նպատակներն իրագործելու համար: Զինվորականի կեցվածք ուներ, շատ պարտաճանաչ էր: Աննան պատմում է, որ քառօրյային էլ, քառասունչորսօրյային էլ մասնակցեցին Օմարի արծվիները, սակայն իրենց բաժին հասավ սեպտեմբերի տասներեքի պատերազմում զոհվելը:

«Երևի միանգամից էին զոհվել ընկերները, որովհետև ասեց ախպերներս էլ չկան: Մխիթար կար՝ Մխոն, իրեն էր օգնել, նույնիսկ այդ տղայի տուն եմ զանգել, միացրել եմ, որ Մխիթարն էլ իր ընտանիքի անդամներին հրաժեշտ տա ու այդ ժամանակ ես զանգել եմ, Մխիթարն էլ իր եղբոր հետ խոսեց, հրաժեշտ տվեցին ու երբ թշնամին մոտեցել է՝ պայթեցրել են իրենց թշնամու հետ նռնակներով: Սպասել են, որ իրենք անեն, ոչ թե թուրքը իրենց սպանի: Ինքը միշտ էր ասում, որ ինքը գերի չի կարող ընկնել, ու ինքը միշտ նռնակով էր, միշտ, ասում էր՝ ամեն մարդ , պոստերում ծառայող ամեն մեկը իր համար մի նռնակ պիտի ունենա, որ վերջին պահին գոնե գերի չընկնեն»,- պատմում է Աննան:

Մինչև հիմա էլ Աննան չի կարողանում խոսքերով նկարագրել ամուսնուն, նշում է, որ իր ամուսինն այլ կերպ էր կարող լինել, չէր կարող վիրավոր ընկերոջը չփրկել,թողնել ու փրկել սեփական կյանքը, որովհետև հետո այդպես ապրել չէր կարողանա:

«Ինքը չէր կարող գալ իմանալով, որ իր ախպերները չկան, որովհետև իրենք ընկերներ չեն եղել՝ իրենք ախպերներ են եղել: Ինքը ընկած ընկերոջը չի թողել՝ այդպիսինն է եղել, չեմ ուզւոմ գովել, պատմում եմ: Ես էլ չեմ պատկերացնում,ես իրեն այլ կերպ չեմ պատկերացնում,որ տեսներ ընկորջն ընկած՝ թողներ նրան ու գար մեզ մոտ, ինքը չէր ապրի, իր խիղճը, իր մտքերը, որովհետև ինքը խղճով մարդ էր, տղա: Քանի ժամ պայքարել են, այդքան հարյուրավոր զորքի դեմ իրենք մի քանի հոգով պայքարել են: Ուժեղները, առյուծները գնացին, իրենց դեմքից էլ է երևում,թե ինչպիսի մարդիկ են իրենք»,- ասում է Աննան:

 

 

Արմեն Իշխանյան Ադրբեջան հարձակում Ջերմուկ խմբագրի ընտրանի զոհեր Հայաստան

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին