2023թ. հունիսից քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներից պաշտպանության կարիքների համար արտադրանքի պարտադիր հավաստագրում կմտցվի Եվրասիական տնտեսական միության երկրներում, տեղեկացրել է «Պրայմ»-ը։
Այս պահանջը պարունակում է Եվրասիական տնտեսական միության «Քաղաքացիական պաշտպանության եւ բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից պաշտպանության համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը, որը հաստատվել է ԵԱՏՄ խորհրդի որոշմամբ։
Փաստաթուղթը մշակվել է Քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների խնդիրների համառուսական գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների կողմից եւ ուժի մեջ կմտնի 2023թ. հունիսից։
Ինչպես տեղեկացվել է փաստաթղթում, տեխնիկական կանոնակարգը գործելու է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի եւ Ղրղըզստանի տարածքներում։