f

Անկախ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ․․․ՀԻ՛, ՀԻ՛, ՀԻ՛․․․


Կարդում, լսում էիր և ես հայ պաշտոնյաներին, ականավոր քաղաքական, հասարակական գործիչներին, նրանք տարիներ շարունակ խոսում, համոզում, ապացուցում էին և են, այսպես կոչված, միջազգային հանրության դերի մասին, ինչպես արցախյան հակամարտության, այնպես էլ մարդու իրավունքների և հումանիտար հարցերում․ «Միջազգային հանրությունը թույլ չի տա․․․, պետք է դիմել ՄԱԿ, ԵԱՀԿ, ՄԻԵԴ, Հաագա և այլն»։Այս «գերազանցիկների» համար միջազգային հանրությունը աստվածների բույլ է նոր Օլիմպոսում, գլխավոր աստված ԱՄՆ-ով, իսկ միջազգային իրավունքը՝ նոր աստվածաշունչ։

Արցախյան հակամարտության կարգավորման խնդիրը դրված էր ԵԱՀԿ-ի վրա։ Տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խումբը հրապարակում էր հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնցից մեկը՝ ուժի կիրառման բացառումն էր։ Եվ ի՞նչ եղավ 2020 թվականի՞ն․․․ Այդ նույն ժամանակ ձայն-ծպտուն հանեցի՞ն առաջադեմ արևմտյան երկրները, միջազգային կառույցները, մի խոսքով միջազգային հանրությունը։Նրանք ականատես եղան հայ գերիների գնդակահարությանը, հայ կնոջ խոշտանգումներին և սպանությանը։ Այսօր, արդեն 24 օր Արցախը գտնվում է շրջափակման մեջ, տեղի է ունենում հումանիտար աղետ։ Եվ նորից ու նորից բոլորը խոսում, դիմում են իրենց աստվածներին՝ միջազգային հանրությանը։ Եվ ահա արդյունքները․ ԱՄՆ սենատոր էսինչը պահանջում է, ֆրանսիացի հայասեր արվեստագետները պահանջում են և այլն և այլն․․․Հասկացե՛ք վերջապես, նույնը եղել է 1915 -1921 թվականներին, ոչինչ չի փոխվել։ Եթե հույսներս նորից դնենք այդ չարաբաստիկ միջազգային հանրության վրա, կենթարկվենք հերթական ցեղասպանության, որից հետո Ֆրանսիան, առաջ ընկնելով Ուրուգվայից, առաջինը կընդունի հայ ժողովրդի ցեղասպանությունը, ԱՄՆ հայասեր սենատորները խստորեն կդատապարտեն տեղի ունեցածը, ԱՄՆ-ն, ԵՄ-ն միլիոնավոր դոլարների և եվրոների օգնություն կտրամադրեն հայ որբերին, գաղթականներին և․․․և կշարունակեն սերտորեն համագործակցել Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

Հարց է առաջանում՝ բա ի՞նչ անել։ Հայկական բանակը պետք է գործի անցնի և բացի Քարվաճառի ճանապարհը։ Հավատացե՛ք, այդ դեպքում ողջ միջազգային հանրությունը կդատապարտի Ադրբեջանին և կհարգի մեզ։

Բայց ու՞մ եմ ասում, անհայրենիք, դավաճան վարչապետ-բռնապետիկի՞ն, գործակալ արտգործնախարարի՞ն, թե՞ հողեր հանձնած, հարյուրավոր զոհեր տված ժպտերես, քեֆչի պաշտպանության նախարարին։

Ավետիք Իշխանյան ՖԲ Գրառում միջազգային հանրություն Արցախ Հայաստան

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին