f

Անկախ

Արցախը պետք է անցնի ոչ ստանդարտ քայլերի, որի դեպքում կխառնվի միջազգային դերակատարների և Ադրբեջանի սցենարները․Աբրահամյան


Ամենաբարդ հարցերի մասին. Ի՞նչ անել Հայաստանն Արցախին կապող միջանցքի բացման համար։ Կա՞ արդյո՞ք գործելու և արդյունքի հասնելու հնարավորություն՝ ադրբեջանական շանտաժն ու սպառնալիքը չընդունելով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա նաեւ նշել է. «Հայաստանի դեպքում հնարավորություն, դուռ կբացվի, եթե բանակցողը փոխվի։ Սա ամենաակնհայտ լուծումներից է։

Այն իշխանությունը, որի քաղաքականության և որդեգրած գծի հետևանքով այս կետին ենք հասել, նույնիսկ մեծ ցանկության դեպքում հաջող բանակցելու պոտենցյալ ու ռեսուրս չունեն։ Կրկնում եմ՝ եթե նույնիսկ մեծ կամք ու ցանկություն ունենան։

Նոր բանակցող, արտաքին աշխարհի հետ շփվելու նոր հնարավորություն, բնական դաշնակիցների հետ խոսելու և համաձայնության գալու նոր հավանականություն, արտաքին շահերի համադրում, զուգահեռ երկրի ներսում կարևորագույն հարցերի շուրջ կոնսեսուսի ապահովում, համախմբում, պետական կառավարման համակարգի վերաձևավորում, անվտանգության համակարգում արմատական վերանայումներ և այլն։

Արդյո՞ք անելիք ունի շրջափակման և ծանր իրավիճակում հայտնված Արցախը։ Այո՛։

Առաջին ու գլխավոր մոտեցումը՝ Ադրբեջանի դեմ տված խաղի կանոնները պետք է մերժվեն, իսկ փոխզիջում պետք է լինի այն դեպքում, երբ Ադրբեջանը մնա մեկքայլանի կոմբինացիայի տրամաբանության մեջ, որովհետև ադրբեջանական բազմակողմանի խաղը ենթադրում է խաղաղ հանձնվելու վերջաբան։

Երկրորդ, Արցախը պետք է անցնի ոչ ստանդարտ քայլերի/գործողությունների, որի պարագայում և՛ կխառնվի այս խնդրում ներգրաված կամ հայտ ներկայացրած միջազգային դերակատարների հավանական սցենարները, և՛ Ադրբեջանի։

Կա՞ ասածիս տակ կոնկրետ հավանական ծրագիր։ Այո՛, բայց առավել բացվածքով, նպատակահարմար չի նկարագրել։ Այն մարդիկ, ովքեր պետք է Արցախում այդպես շարժվեն, համոզված եմ ընդհանուր գծերով գիտեն, կհասկանան»:

Հայաստան Տիգրան Աբրահամյան

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ամբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հիշենք, որ սկզբից պետք է սկսենք. Տարոն Սիմոնյան
Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում
Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (վիդեո)
Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են. գյուղացիները հուսահատված են. Կիրանցի բնակիչ
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ավելին
Ավելին