f

Անկախ

S O S!!!


ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

 ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր

 Կարմիր Խաչի միջազգային կազմակերպություն

 ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահողներ

 Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով

Եվրոպական միության խորհուրդ

ԱՄՆ Կոնգրես

Ֆրանսիայի Սենատ

Շվեդիայի Խորհրդարան

Շվեյցարիայի Խորհրդարան

ԲՄ Խորհրդարան

Իռլանդիայի Խորհրդարան

Հնդկաստանի Խորհրդարան

Չինաստանի Խորհրդարան

Մենք՝ ներքո ստորագրողներս, դիմում ենք Ձեզ հետևյալով․

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի այսպես կոչված «էկոակտիվիստները», իսկ իրականում՝ հատուկ ստորաբաժանումների զինվորականները և թուրքական «Գործ գայլեր» ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչները շրջափակել են Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետությունը Հյաստանի Հանրապետության և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Բերձորի /Լաչինի/ հումանտար միջանցքը, պատճառաբանելով դա իբրև Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետության տարածքում գործող Կաշենի հանքավայրում իբր առկա էկոլոգիական խնդիրներով։

Մենք՝ Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետության Հադրութի, Շուշիի, Քարվաճառի, Քաշաթաղի, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի շրջաններից բռնի տեղահանվածների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններս, երկու տարի շարունակ բազմիցս ենք դիմել Ձեզ և բոլոր միջաղգային կազմակերպություններին, ահազանգելով սպասվող նոր աղետի, նոր էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի մասին։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետության բնակչության հետ, ոչ միայն հումանիտար աղետ է, այլ 2020 թվականի աղետալի պատերազմի շարունակությունն է՝ այլ, հիբրիդային մեթոդներով։

Մենք բազմիցս ենք ահազանգել, որ ռուս-թուրք-ադրբեջանակամ տանդեմը օգտագործում է Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետության բնակչությանը որպես պատանդ՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա ճնշում գործադրելու նպատակով, որի վերջնական նպատակն է՝ հայկական պետականության և ինքնինշխանության ոչնչացումը։

Ռուսաստանի և Թուրքիաի կայսերական մոլուցքով տառապող ղեկավարները՝ սովի մատնելով 120 000 մարդու, այդ թվում 30 000 երեխաների և նույնքան էլ ծերերի ու հաշմանդամների, ծանր հիվանդների, ուժի սպառնալիքի տակ ուզում են ստրկացնել տարածաշրջանում ապրող բոլոր հայերին և զրկել մեզ ժողովրդավարական ճանապարհով ձեռք բերած անկախությունից ու պատժել  ժողովրդին՝ ժողովրդավարության ջատագով լինելու պատճառով ։

Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետության բնակչության հանդեպ միջազգային հանրության վերաբերմունքն ու Ռուսաստանին, Թուրքիային, Ադրբեջանին և նրանց սատարող երկրների հանդեպ խիստ պատժամիջոցների կիրառումն այս օրերին՝ դա այն քննությունն է, որը հանձնում են բոլոր միջազգային կազմակերպություններն ու պետությունները։

Հայ ժողովուրդը կայացրել է իր որոշումը․ մենք՝ հենվելով մեր ինքնորոշման իրավունքի վրա, ուզում ենք ունենալ հայկական ինքնիշխան պետություն, և ապացուցել ենք դա մեր 30 տարվա համառ պայքարով, զոհաբերելով մեր ազգի լավագույն զավակների կյանքն ու մեր ժողովրդի բարեկեցությունը։ Մենք շարունակում ենք մեր պայքարը՝ հանուն ազատության և պետականության։ Մեր երեխաները պատրաստ են մեզ հետ մեկտեղ կրել այն բոլոր դժվարությունները, որոնք սպասում են մեզ այդ համառ պայքարի հետևանքով։

Սակայն մեզ անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը։

Այսօր ավելի քան հրատապ է, որպեսզի  Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետության տարածքում․

1) Տեղակայվեն ՄԱԿ խաղաղապահ ուժեր

2) ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում օգնություն տրամադրվի պատանդված բնակչությանը

3) Միջազգային դիտորդական առաքելություն տեղակայվի

4) Ապահովվի օտարերկրյա լրագրողների մուտքը Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետություն՝ տեղում իրավիճակն ուսումնասիրելու և աշխարհի բոլոր երկրների լրատվամիջոցներին ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելու նպատակով։

Միջազգային կազմակերպությունները կարող են և պարտավոր են պաշտպանել Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետության բնակչությանը նոր ցեղասպանությունից։ Հակառակ դեպքում դա կդիտվի ռուս-թուրք-ադրբեջանական ահաբեկիչների կողմից հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացման աջակցություն։

«Վերադարձ դեպի Դիզակ»

 «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ 

«Հանուն Հադրութի» ՀԿ

«Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ

«Հարմոնիա» Շուշիի կանանց ՀԿ  

«Դիզակ» թերթ

"Կռունկ" արցախահայերի իրավունքների   

 


 

տեղահանված արցախցիներ Արցախի շրջափակում բաց նամակ Հայաստան

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին