Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է հրադադարի ռեժիմ սահմանել Ուկրաինայում մարտական շփման գծի ողջ երկայնքով։
«Հաշվի առնելով Սրբազան Կիրիլ Պատրիարքի ուղերձը՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարին հանձնարարում եմ 2023 թվականի հունվարի 6-ի ժամը 12:00-ից մինչեւ 2023 թվականի հունվարի 7-ի ժամը 24:00-ն Ուկրաինայում կողմերի մարտական շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանել:
Ելնելով այն հանգամանքից, որ մարտական գործողությունների շրջաններում ապրում են ուղղափառություն դավանող մեծ թվով քաղաքացիներ, կոչ ենք անում ուկրաինական կողմին հայտարարել հրադադարի ռեժիմ եւ հնարավորություն տալ նրանց Սուրբ Ծննդյան ճրագալույցի, ինչպես նաեւ Քրիստոսի ծննդյան օրը մասնակցել պատարագին»,-ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Կրեմլի կայքում: