168 ժամը գրում է․արդեն 27-րդ օրն է՝ Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ։ Բազմաթիվ երեխաներ ու ծնողներ ճանապարհի փակ լինելու պատճառով չեն կարողանում հասնել միմյանց։ Կան երեխաներ ու ծնողներ, որոնք չեն կարողանում վերադառնալ Արցախ, և՝ հակառակը։
44-օրյա պատերազմում՝ հոկտեմբերի 15-ին նահատակված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը, այս պահին գտնվում է Արցախում և չի կարողանում վերադառնալ Շիրակի մարզի Մայիսյան գյուղում գտնվող իր 6 անչափահաս երեխաների մոտ։
Նաիրա Մարգարյանը տեղեկացրեց, որ Արցախ էր գնացել, որպեսզի բնակարանի սերտիֆիկատը ստանար, ստացել է ու հենց այդ օրը՝ դեկտեմբերի 12-ին, ճանապարհը փակել են, ու չի կարողացել վերադառնալ։
«Այս պահին երեխաներս մնացել են Մայիսյանի համայնքապետարանի ու մարզպետարանի համապատասխան անձանց խնամքին։ Ես բոլորից շնորհակալ եմ, այն բոլոր բարի մարդկանց, որ օգնության ձեռք մեկնեցին ու երեխաներիս միայնակ չթողեցին։ Իմ 6 անչափահաս աղջիկ երեխաները մնացել են առանց ինձ։ Տունը, որտեղ նրանք ապրում են, վարձակալել ենք։