f

Անկախ

Այս երկու տարում զբաղվեցինք ամեն ինչով, բացի գլխավոր՝  կյանքի ապահով ճանապարհը ունենալու խնդիրը լուծելուց․լրագրող  Բելլա Լալայան


Անկախի զրուցակիցն է արցախացի հասարակական, քաղաքական գործիչ, լրագրող  Բելլա Լալայանը:

-Արդեն 26 օր է, ինչ Արցախը կտրված է արտաքին աշխարհից: Ի՞նչ իրավիճակում են մարդիկ, ի՞նչ հոգեվիճակում են:

-Բնականաբար, բլոկադան ազդել է  Արցախի կյանքի բոլորի  ոլորտների վրա:
Խաթարված է բնականոն  կյանքը: 
Դժվարություններ են առաջացել  արցախցու կյանքի  բոլոր  հարցերում՝ սկսած առօրյա կենցաղային հարցերից վերջացրած  առողջության  մասին հոգալու հարցերով:Չանդրադառնալով  բոլոր խնդիրներին առանձին-առանձին, կարող ենք ասել՝ իրավիճակը ճգնաժամային է :
Մարդիկ դեռ  աշխատում են  պահպանել  հոգեկան հավասարակշռություն, չնայած շատ դեպքերում դա արդեն   դժվար  հաղթահարելի է դառնում, հատկապես, երբ  մարդիկ տեսնում են, որ  ոչ մի անհրաժեշտ քայլ չի ձեռնարկվում Արցախը բլոկադայից  հանելու ուղղությամբ: Բայց,  այսպես թե այնպես,   խուճապ չկա:
Եվ, իմ կարծիքով,  ամենակարևորը այս պահին հենց այդ հանգամանքն է:

-Արդյոք մարդիկ փորձում են շրջափակումից դուրս գալու ճանապարհներ կամ լուծումներ գտնել, ինքնակազմակերպվել:

-Սա մարդկանց փորձելու խնդիր չէ: Բլոկադայից դուրս գալու  ուղիներ փնտրելը հենց պետության խնդիրն է: Նրանք, ովքեր  այսօր նստած են   պետության ղեկին, պարտավոր են  գիշեր –ցերեկ զբաղվել այդ հարցով, անել անհնարինը՝   գտնել ելքը: Պարտավոր են իմանալ և շատ հավանական է, որ  գիտեն, թե որն է  իրական պատճառը այս բլոկադայի ու  պսևդոէկոակցիայի, ինչ է պահանջում Ադրբեջանը ՝ ինչի դիմաց և  այդքանն էլ պետք է տեղեկացնել  ժողովրդին, որպեսզի հետո  մարդկանց կեղծ փաստի առաջ չկանգնեցնեն ՝ թե բլոկադայից դուրս գալու համար ստիպված էինք գնալու ցավոտ զիջումների:

-Դուք բարձրաձայնել էիք մի կարևոր հարց, ինչու այլընտրանքային ճանապարհը թեկուզ հիմա չի կառուցվում, ինչի շնորհիվ արդբեջանցիները հնարավորություն չէին ունենա բլոկադայի մեջ պահել Արցախը:

-2020թ  նոյեմբերին, երբ   վստահեցնելով  անվտանգության երաշխիքների մեջ,  արցախցի կին ու երեխա հետ կանչեցին  Արցախ,   հենց այդ օրվանից, պարտավոր էին մտածել  միայն ու միայն,  կամ առաջին իսկ հերթին,   անվտանգության բարձր ապահովվածության  մասին: Դա ենթադրում էր  նաև նոր ճանապարհի կառուցում,  ինչի մասին,  նույնպես,  գրված էր նոյեմբերի  9 –ի՝   մեր խայտառակությունը փաստող  թղթի մեջ:  Սակայն չգիտես, ինչու,   այս երկու տարում զբաղվեցինք ամեն ինչով, բացի գլխավորից՝  կյանքի ապահով ճանապարհը ունենալու խնդիրը լուծելուց:

Իրականում,   նոր  ճանապարհի զգալի մասը կառուցված է:
 Մի հատվածը, ինչպես բոլորին հայտնի է կառուցել է Ադրբեջանը,  արագ տեմպերով մոտեցնելով այս օրը, որ մեզ բլոկադայի մեջ գցի:

Մենք , փոխարենը, նույն տեմպերով կառուցեինք մեր հատվածը, հետո հանձնեինք  Լաչինի միջանցքը,   լրիվ հիմարաբար, թե  դավադրաբար,  <<թելվել ենք թուրքի ասեղին>>:  

Այսքանից հետո էլ, ճանապարհի այդ հատվածը, որը դեռևս  կառուցված չէ, այսօր էլ  անուշադրության է մատնված: Ոչ մի աշխատանք չի կատարվում:
Թե ինչ՞ու,պետք է հարցնել պետնախարարին, որը  համատեղում է նաև օպերատիվ շտաբի  պետի պաշտոնը և  ում վերահսկողության տակ են նաև  քաղաքաշինության և ճանապարհաշինության ոլորտները:

-Արդյոք Արցախի իշխանությունները չպետք է սնունդ, տնտեսական ապրանքներ ու հիգիենայի, բժշկական ապրանքներ պահեստավորեին՝ քառասունչորսօրյա պատերազմից հետո՝ հաշվի առնելով մեր թշնամու ցինիկությւոնն ու լկտիությունը ու ցանկացած քայլի դիմելու նրանց ընդունակությունը:

-Ոչ միայն    2020  պատերազմից հետո, այլ ընդհանարպես, անկախության առաջին իսկ տարիներից պետք էր   զարգացնել  գյուղատնտեսությունը, հատկապես, որ ունեինք անծայրածիր տարածքներ՝  եկրագործության ու անասնապահության համար:
Այնինչ,   ունենալով գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ,  ունենալով գյուղատնտեսական տասնյակ տեսակի վարկեր,    30 տարիներ ի վեր խոսելով գյուղի և գյուղատնտեսության զարգացման մասին, այսօր կանգնել ենք փաստի առջև, որ  30 տարիներ ի վեր ոչինչ չենք արել,
որ այդ ամենը թոզփչոցի կամ փողերի լվացման  ծրագրեր են եղել:
Ինչպե՞ս կարող է  հիմնականա գյուղական  համայքններ ունեցող պետությունը, որը հողի խնդիր չուներ,մինչև այսօր չունենա պարենային անկախություն ու ամեն ինչը՝ սկսած  կարտոֆիլից  կամ սոխից ու կանաչուց՝   վերջացրած   խնձորով, ներկրի  այլ երկրներից։
Սա  աններելի խայտառակություն է , որի համար , ըստ երևույթին, ոչ ոք չի պատժվելու, ինչպես մնացած  հանցավոր երևությների  մեղավորները չպատժվեցին :

Այս ամենը աններելի է դառնում,  եթե հաշվի ենք առնում նաև  իրավիճակը և աշխարհագրական դիրքը, որում գտնվում ենք : Գիտեք, շարքային մարդը կարող է իրեն թույլ տալ՝ երկար կտրվածքով չպլանավորել  իր կյանքը  կամ չտեսնել  պետության կյանքի հեռանկարը երկու տարվա կտրվածքով:
Իսկ  երկրի ղեկավարը կամ ոլորտային պատասխանատուն պարզապես պարտավոր է  10-20-50 տարի  հեռանկարով   պլանավորել  պետության ապագան:Հենց դրա համար էլ նրանք նստած են այդ աթոռներին:
Դա նրանց  ուղիղ պարտականությունն է…
Իսկ այսօր փաստում ենք, որ ոչ մեկն ունակ չի եղել իր պարտականությունը,  թեկուզ,  նվազագույն  չափով կատարելու..
-Ի՞նչ պետք է անեն Արցախի և Հայաստանի իշխանությունները այս ստեղծված իրավիճակում, և ի՞նչ պետք է կամ կարող է անել արցախցին հիմա:

-Ամենից առաջ,  Հայաստանի ու Արցախի  իշխանությունները պետք է  օգտագործեն դիվանագիտական բոլոր  խողովակները  այս հարցը  ամբողջ աշխարհով մեկ, բոլոր ամբիոններից հնչեցնելու համար, ինչը չի արվում,  ցավոք..
Այն , ինչ պետք է անի արցախցին՝ հավասարակշռություն պահելը և խուճապի չմատնվելը,արցախցին անում է ամենաբարձր  ու օրինակելի կերպով .. 

Այս հանգամանքը  պետք է հնարավորինս  օգտագործվի նպատակային,  այսինքն, այն հավելյալ  ժամանակ է հարցով  զբաղվողների համար,  բայց , ինչպես տեսնում ենք,  նրանց ապաշնորհ լինելու պատճառով,  ժամանակը  պարզապես վատնվում է ու ոչինչ չի արվում...Իսկ իրավիճակը  միշտ չէ վերահսկելի լինելու ..
Ու մի օր  արցախցու համբերությունը  հատվելու է : Հետևանքներն անկանխատեսելի են լինելու բոլոր  առումներով...
-Ի՞նչ
խնդիրներ է լուծում Ադրբեջանը՝ փակելով Լաչինի միջանցքը:

-Լաչինի միջանցքը փակելով՝ մի փամփուշտով մի քանի նապաստակ  է խփում Ադրբեջանը:  2020 թ նոյեմբերից Ալիևը պարբերաբար  հանդես է եկել  հայտարարությամբ՝ Զանգեզուրի միջանցքի ու Լաչինի միջանցքի միջև հավասարության նշաններ դնելով:Փակելով Լաչին միջանցքը , կարծում եմ,   նա փորձում է լուծել Զանգեզուրի միջանցքի հարցը:
Մյուս կողմից, բլոկադայի մեջ առնելով Արցախը, նա դրանով ցույց է տալիս, որ ցանկացած պահի կարող է նույն վիճակի մեջ գցել արցախցուն,այսպիսով և   հիասթափություն,  և անվստահություն է առաջացնում  խաղաղապահների հանդեպ, որոնք այսօր   հարաբերական  խաղաղության երաշխավորն են:
Այս երևույթնն էլ իր հերթին , բանկանաբար, առաջ պիտի բերի  արտագաղթ..

Բլոկադայի մեջ առնելով  Արցախը,  Ադրբեջանը կփորձի նաև համակեցության տանել  արցախցիներին՝ սա արդեն միջազգային կազմակերպությունների մեղադանքները անհիմն  դարձնելու համար ..
Եկեք մի պահ պատկերացնենք, թե այս բլոկադան տևում է   մեկ տարի կամ ավել և  այս ամենին նայենք  բազմաերեխատեր ընտանիքի դիրքից..
Սովի մատնելով  Արցախը , միևնույն ժամանակ, Ադրբեջանը կարող է բերել  ու  սահմանին  խանութներ բացել..

Ինչքան պետք է դիմանա ծնողը ՝ տեսնելով  իր սոված անչափահաս երեխաներին, երբ իմանա, որ մի քանի  քայլի վրա էժան  մթերք են վաճառում...
Եվ ուր է տանելու  այս հնարավոր առևտուրը .. 
իհարկե , համակեցության...
Ովքեր են աշխատում այդ ուղղությամբ՝ սա արդեն  այլ հարց է , որը թողնում եմ  յուրաքանչյուր մեկիս տրամաբանությանը...

 

-Սփյուռքն ի՞նչ կարող է անել այս պարագայում, երբ միջազգային հանրությունը կույր, խուլ ու համր է դարձել:

-Մենք գրեթե բոլոր առաջատար երկրներում ունենք կայացած համայքններ:
Իսկ դա նշանակում է, որ   կապեր ունենք բոլոր երկրների  օրենսդիր մարմինների, դիվանագիտական հաստատությւոնների հետ:
Այսօր,  այդ մարմինները հեղեղված պիտի  լինեին կոլեկտիվ բողոքներով, ամեն երկրում պետք էր թնդար Արցախի բլոկադայի մասին լուրը, 120
 000-ի  կյանքը վտանգի տակ լինելու մասին  ահանզանգը ...
իսկ ինչ ենք մենք տեսնում այդքանի փոխարեն՝տարերայնորեն  կազմակերպված մի քանի   փոքրիկ ակցիաներ , կոչեր ...
Մտահոգվելը՝ զանգելը չի  և արցախցուց որպիսություն հարցնելը  կամ  ՖԲ ստատուս գրելը ..
Մտահոգվելը կոնկրետ քայլերն են, որոնք  չենք տեսնում,և իհարկե, ունենալ
այսպիսի սփյուռք ու այսպիսի   իներտ վիճակ՝ խայտառակություն է :

Ամեն դեպքում, ուզում եմ խոսքս եզրափակել  ընդհանրական մտքով:
Սիրելի հայրենակիցներ,
Արցախցին այսօր  լուռ ու մունջ , առանց տրնտջալու. Շատ
ծանր պայմաններում   տրված է հայի արժանապատվությունը բարձր պահելու  առաքելությանը ...մի հապաղե՛ք,
ինքնակազմակերպվեք,օգտագործեք այս ժամանակը ու արցախցու  համառությունը՝    հանուն մեր  ազգային արժանապատվության  վերականգմանը:

Սատար կանգնեք  պաշարման մեջ գտնվող Արցախին,
որտեղ վճռվում է   մեր  լինելիության ու պետություն ունենալու   հարցը:

 

Բելլա Լալայան Արցախի շրջափակում Հայաստան խմբագրի ընտրանի հարցազրույց

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին