f

Անկախ

Իշխանություններն ուզում են շատ խիստ ռեպրեսիվ մեխանիզմներ ներդնել. փորձագետ


Համացանցի սահմանափակումն արդեն խնդիր է, քանի որ մեզ հայտնի չեն ոչ իրական պատվիրատուները, ոչ նրանց իրական նպատակները: Այս մասին հունվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով պատերազմի ժամանակ համացանցի հասանելիության սահմանափակման մասին կառավարության նախաձեռնությունը։

Ըստ փորձագետի՝ օրենսդրական նախաձեռնությունը թերի է մշակվել։ Մասնավորապես՝ պարզ չէ, թե ինչպես է այդ ամենը գործնականում իրականացվելու։

«Իշխանություններն ուզում են շատ խիստ ռեպրեսիվ մեխանիզմներ ներդնել՝ ընդհուպ մինչեւ համացանցի ամբողջական անջատում։ Որքանով ինձ հայտնի է՝ Հայաստանում դեռ ոչ ոք չի փորձել նման բան անել։ Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել այս ամենը։ Պատկերացրեք, որ ինչ-որ պաշտոնյայի կվստահեն անջատիչ, եւ մի օր նա կորոշի, որ ամեն ինչ պետք է անջատել…Ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի բանկային համակարգի հետ։ Բջջային կապը կարող է պարզապես ամբողջությամբ անհետանալ։ Մենք ընդհանրապես վատ ենք պատկերացնում մեր երկրի ողջ ենթակառուցվածքը։ Օրինակ՝ մենք չունենք «Կրիտիկական ենթակառուցվածքների մասին» օրենք։ Այսինքն՝ մենք նույնիսկ այս ենթակառուցվածքների ցանկը չունենք։ Իսկ մենք դեռ պետք է հասկանանք, թե ինչպես է դա պետք պաշտպանել»,- պարզաբանեց Մարտիրոսյանը։

Բացի այդ, առաջարկվող մեխանիզմները, ըստ փորձագետի, ըստ էության, թույլ կտան «մերկացնել» լրատվամիջոցներին։ Այսինքն՝ իշխանությունները կկարողանան նրանց զրկել բոլոր անհրաժեշտ սարքավորումներից։ «Նրանք կկարողանան խլել ամբողջ տեխնիկական բազան՝ լրագրողներին թողնելով միայն բլոկնոտներ ու գրիչներ։ Չնայած գրիչները նույնպես կարող են խլել՝  դրանք համարելով ռազմահայրենասիրական քարոզչության դեմ պայքարի գործիք»,- հեգնանքով նկատեց Սամվել Մարտիրոսյանը։

Նա համոզված է, որ պետությունը պետք է ունենա ամբողջական ծրագիր, որը ներառում է ողջ բնակչության մեդիա գրագիտության մակարդակի բարձրացում։

Փորձագետը մատնանշեց նաեւ հանրության ծայրահեղ պասիվ դիրքորոշումը։ Նրա կարծիքով, դա ի վերջո կարող է հանգեցնել այս օրենսդրական նախաձեռնության շուտափույթ ընդունմանը։

«Ավելին՝ հասարակության զգալի մասը հանդես է գալիս վերոնշյալ սահմանափակումների ընդունման օգտին։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ մարդիկ, ամեն ինչ տեսել են, սակայն նման սահմանափակումները պետք է խելամիտ լինեն։ Դրանք պետք է տեղավորվեն որոշակի ռազմավարության շրջանակում», - ընդգծեց մասնագետը։

Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները մշակել են «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ։ Օրենսդրական նախաձեռնության նպատակը երկրում ռազմական դրություն մտցնելու դեպքում համացանցի հասանելիությունը սահմանափակելն է։

Խոսքը մասնավորապես կայքերի, սոցցանցերի, հավելվածների արգելափակման, ինչպես նաեւ համացանցի մասնակի կամ ամբողաջական հասանելիության սահմանափակման մասին է։

Միաժամանակ, սահմանվել է պետական ​​կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմավարական նշանակության օբյեկտների եւ ենթակառուցվածքների, առանձին կազմակերպությունների համար ՝ անկախ դրանց կազմակերպաիրավական ձեւից, ինտերնետ հասանելիության ապահովման կարգը։ Նման սահմանափակումներ կարող է մտցնել միայն հանրապետության կառավարության փոխվարչապետը։

Նշենք, որ Հայաստանի օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանն արդեն մտահոգություն է հայտնել այս օրենսդրական նախաձեռնության առնչությամբ։

Հայաստան Սամվել Մարտիրոսյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին