f

Անկախ

Կառավարությունը պարտավոր է միջազգային դատարան դիմել ցեղասպանությունը կանխարգելելու կոնվենցիայի հիմքով. «Զարթոնք»


Կառավարությունը պարտավոր է միջազգային դատարան դիմել Արցախի շրջափակման հարցով նաեւ ցեղասպանությունը կանխարգելելու կոնվենցիայի հիմքով: Այս մասին հայտարարություն է տարածել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, որը պահանջ է ներկայացրել ՀՀ կառավարությանը:

Հայտարարությունում ասվում է.

«ԶԼՄ-ներից պարզ է դարձել, որ Արցախին շրջափակելու դեպքի հետ կապված Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակում:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի կողմից 14.12.2022 թվականի դատապարտող հայտարարությամբ կուսակցության գործադիր մարմինը գտել էր, որ ադրբեջանական իշխանության կազմակերպած այս գործընթացը (փորձը) տեղավորվում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիայի (1948թ., այսուհետ՝ Կոնվենցիա) 2-րդ հոդվածում նշված միջազգային հանցագործության սահմանման ներքո:

Կոնվենցիայի 2-րդ հոդվածի «գ» կետի համաձայն՝ սույն Կոնվենցիայում ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ.

(գ) որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը:

2015 թվականի փետրվարի 3-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի կիրառման վճիռը (Խորվաթիան ընդդեմ Սերբիայի գործով), որով մեկնաբանել է նաև Կոնվենցիայի 2-րդ հոդվածի «գ» կետը:

Ըստ նշված վճռի՝ «Ինչ վերաբերում է որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծմանը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, Դատարանը կրկնում է, որ հոդված II (գ) կետը ներառում է սպանություն չհանդիսացող ֆիզիկական ոչնչացման մեթոդները, որոնց միջոցով կատարողը կհասնի խմբի անդամների վերջնական մահվան: Ոչնչացման նման մեթոդները ներառում են, ի թիվս այլոց, սննդից, բժշկական օգնությունից, կացարանից կամ հագուստից զրկելը, ինչպես նաև սանիտարահիգիենիկ պայմանների բացակայությունը, տներից համակարգված արտաքսումը կամ չափազանց ծանր աշխատանքի կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով հյուծվածությունը:..»:

Մեր կարծիքով, Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին շրջափակելը, ինչի արդյունքում Արցախի ժողովուրդը զրկվել է սնունդից և մարդու գոյության համար անհրաժեշտ այլ միջոցներից, այդ թվում՝ դեղամիջոցներից, ինչպես նաև բժշկական օգնությունից, ամբողջությամբ համապատասխանում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի «գ» կետով նկարագրված պայմաններին:

Այս պարագայում, Հայաստանը պետք է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան հայց ներկայացներ ընդդեմ Ադրբեջանի նաև «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիայի շրջանակում, ինչն առնվազն կազդեր Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության վրա:

Վերոգրյալի հիման վրա,

Պահանջում ենք՝

  1. ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան հայց ներկայացնել Ադրբեջանի դեմ՝ նաև «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիայի շրջանակում:
  2. Մերժելու դեպքում՝ պատճառաբանել ՀՀ կառավարության նշված անգործությունը»:

խմբագրի ընտրանի Զարթոնք կուսակցություն Արցախի շրջափակում Հայաստան

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին