f

Անկախ

«Բժշկին ասացի` ծանր հղիություն է, կեսարյան անենք, ասաց չէ՝ դու քո ուժերով կունենաս»․ մահացած նորածնի մայր


«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հունվարի 7-ին մահացած ծնված  նորածնի մայրը NEWS.am-ի հետ զրույցում վստահություն հայտնեց՝ իր դուստրը մահացել է բժիշկների մասնագիտական անփութության եւ անուշադրության հետեւանքով։

Նա մեղադրում է հիվանդանոցի ծննդատան վարիչ Արսեն Սարգսյանին եւ ուլտրաձայնային հետազոտություն՝ էխո կատարած բժշկին, որն ըստ իրեն՝ սխալ է ասել երեխայի երեխայի քաշը։

 

 

Կնոջ հղիության ամբողջ ընթացքը հսկել է Զեյթունի թիվ 16 պոլիկլինիկայի բժիշկը, որն էլ կնոջ հղիության վերջին շրջանում նրան ուղղորդել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ կեսարյան հատման, նշելով, որ հաշվի առնելով ծանր հղիությունը, նրան ցուցված չէ ինքնուրույն ծննդաբերելը։

«Ես բժշկին ասացի, որ շատ ծանր հղիություն եմ տանում, եկեք՝ շուտ միջամտեք, կեսարյան արեք, ասաց չէ՝ դու քո ուժերով կունենաս, ես քեզ խոսք եմ տալիս։ Հետո՝ ուլտրաձայնային հետազոտության բժիշկը մատների արանքով մոտեցավ խնդրին, նայեց ասաց՝ չգիտեմ քաշը հինգ կիլոյից ավելի է, բայց չի կարող հինգ հազարից ավելի լինել երեխայի քաշը։ Կիսուրս ասաց՝ կոնկրետ ասա երեխայի քաշը, ասաց՝ թեւերս ցավում են, չեմ կարողանում նայել, ով հասնում է, ուղարկում է մեր մոտ»,- պատմեց կինը։

Հունվարի 5-ից Շողերը հիվանդանոցում է եղել եւ մինչեւ ծննդաբերության օրը՝ հունվարի 7-ը, բժիշկներին խնդրել դիմել կեսարյան հատման, սակայն նրանք հրաժարվել են պատճառաբանելով, որ նրա գիրությունը կարող է վտանգներ առաջացնել։

«Ես չեմ ժխտում՝ գեր եմ, բայց միակ կի՞նն եմ, որը քաշի հետ խնդիր ունի եւ կարող է դիմել կեսարյան հատման։ Ծննդաբերությունն անցավ շատ ծանր։ 12։15 էր պակաս, բժիշկներից մեկը, որից ես շատ գոհ եմ իր նրբանկատ վերաբերմունքի համար, ասաց՝ սպասենք մինչեւ 1200-ն, եթե բնական ճանապարհով չստացվի, կեսարյան հատում կանենք։ Երեխային հանեցին, բայց չճչաց, ասացի՝ ինչո՞ւ չճչաց, բժիշկը նայեց դեմքիս ու ասաց՝ որտեղի՞ց ճչա, մեռել ա երեխեդ, խեղդվել ա։ Ասաց՝ երեխան ծնվել է 5 կգ 950 գրամ, իրենք են ասել այդ թիվը, ես չեմ հորինել։ Ես ծնարանի անձնակազմից որեւէ մեկի դեմ ինչ-որ բան չունեմ, իրենք լավ են վերաբերվել ինձ, ու կմիջամտեին, եթե Արսեն Սարգսյանը թույլ տար։ Իրենք նայում էին իրեն, որ ասում էր՝ ի՞նչ է չորս կիլոանոց երեխան, որ բնական ճանապարհով չծնվի, հետո էլ ծնողիս ասում է՝ ես ինչ իմանայի՝ գիգանտ էր, որ մեռել էր, պետք է ասեի՝ մեռել էր»

Վեց տարի առաջ Շողերը բնական ճանապարհով որդի է լույս աշխարհ բերել։ Շողերը վստահ է՝ դուստրն էլ հիմա իր գրկում կլիներ, եթե բժիշկները ժամանակին կեսարյան հատում անելու որոշում կայացնեին։

նորածին մահվան դեպք Հայաստան

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին