f

Անկախ

«Ջերմաչափումից հետո միայն աշակերտները դպրոց են մտել». այսօրվանից դպրոցներում կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում


Առողջապահության նախարարության պահանջով այսօրվանից սուր շնչառական հիվանդությունների տարածմամբ պայմանավորված՝ Հանրապետության հանրակրթական, նախադպրոցական ուսումնական հաստատություններում եւ ոչ պետական դպրոցներում կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում։ Բոլորը դպրոց մտնելուց առաջ ջերմաչափվում են, բարձր ջերմություն ունեցողների մուտքը ուսումնական հաստատություններում բացառվում է։

«Առավոտյան բուժքույրը ջերմաչափել է բոլորին, որից հետո միայն թույլատրել ենք աշակերտներին մտնել դպրոց։ 80 բացակա ունեինք, բայց սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված, ըստ դասղեկների տվյալների՝ 3–ն են եղել, նրանք չէին եկել դպրոց, իսկ դպրոցում սուր շնչառական հիվանդություններով հիվանդ երեխա չենք ունեցել»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի 24 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Ավետիսյանը։

Տնօրենը այս տարվա ուսումնական առաջին օրվա մեծ թվով բացակայությունները կապում է անբարենպաստ եղանակի հետ, նաեւ շեշտում՝ ձմեռային արձակուրդներից հետո առաջին օրը որպես կանոն բացակայությունների թիվը մեծ է լինում։

«Բժշկական նորմերին համապատասխան ինչ–որ պահանջվում էր՝ իրականցվել է, դասերն ընթացել են բնականոն հունով»,– ասաց 24 հիմնական դպրոցի տնօրենը։

Ըստ ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանի՝ եթե որեւէ մեկը ջերմություն ունենա, կամ էլ դասի ընթացքում ինքնազգացողությունը վատանա, պետք է տուն գնա՝ հեռավար տարբերակով կամ էլ բացթողածը հետագայում լրացնելու պայմանով։

«Դպրոցները պատրաստված են եւ Առողջապահության նախարարության ցուցումների համապատասխան բոլոր կանխարգելիչ միջոցառումները իրականցվում են»,– ասաց Արսեն Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված բացակաների ճշգրիտ տվյալները կլինեն շաբաթվա վերջին։ Այս տիպի հիվանդությունները հիմնականում տարածված են 0-18 տարեկան անձանց մոտ։

Առողջապահության նախարարության տվյալով՝ տարեսկզբին հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների հիվանդացության միջին ակտիվություն։ Հայաստանում առավել շատ շրջանառվում է գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը, որն ընթանում է բավականին ծանր։ Հունվարի 4–ի տվյալով, Հանրապետությունում H1N1 ենթատեսակի վարակից գրանցվել է 2 մահվան դեպք։ Պացիենտներից մեկը 35 տարեկան է եղել, ունեցել է խրոնիկ հիվանդություններ, չորրորդ աստիճանի ճարպակալում։

սուր շնչառական հիվանդություն Ջերմաչափում դպրոցներ Հայաստան

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին