f

Անկախ

«Փաստ». Ինչո՞ւ «խաղից դուրս» մնաց Մնացական Մարտիրոսյանը. Փաշինյանը ստիպված տեղի է տվել ճնշումներին


«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը (Մացո) դուրս է մնացել հակակոռուպցիոն դատարանի դատավորների ցուցակից: Ի դեպ, սա աննախադեպ է, երբ ԲԴԽ-ն դատավոր ընտրելու իր որոշումից օրեր անց նոր որոշում է ընդունում՝ այդ թեկնածուին ցուցակից դուրս թողնելու հետ կապված:

«Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում Մարտիրոսյանը հայտնվել է «Ոսկե ձկնիկի» պառավի վիճակում. նրա սիրտը նորանոր կարգավիճակներ է ցանկացել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա պայմաններ է սկսել թելադրել, թե հակակոռուպցիոն դատարան կգնա միայն այն դեպքում, եթե երաշխավորեն, որ դառնալու է այդ դատարանի նախագահ:

Նիկոլ Փաշինյանը սկզբում դեմ չի եղել, սակայն ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը վերջինիս համոզել է, որ առանց այդ էլ հանրային ընկալումներում Մացոյի նշանակումը բացասական է ընդունվել, և այս փուլում դատարանի նախագահ նշանակելը շատ ռիսկային է: Փաշինյանը այս «թեզի» հետ համաձայնել է, ինչից հետո էլ առաջացել է կոնֆլիկտ, ու Մնացականյանի ընտրությունը «ոչ ևս» է եղել: Փաստացի, հանրային ճնշումներն այնքան մեծ էին, որ իշխանությունները ստիպված էին իրենց «սրտի» դատավորին հանել ցուցակից:

Իսկ Մարտիրոսյանն իսկապես այն քիչ դատավորներից է, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո էլ դարձավ այս իշխանության «սրտի» դատավորը, որին հանձնարարվում էին քաղաքական ենթատեքստ ունեցող գործեր, այդ թվում՝ հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի, ռեժիսոր Արմեն Գրիգորյանի և այլն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մնացական Մարտիրոսյան ԲԴԽ Նիկոլ Փաշինյան Հայաստան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին