f

Անկախ

Պատճառն այն է, որ մի X պահի ԶԼՄ-ների մոտ էմոցիոնալ քաղաքական միջավայր է եղել. Փաշինյանը՝ անլրագրող «ասուլիսների» մասին


Եթե ձեր ասած սկզբունքն է գործում, դուք ինչո՞ւ եք այստեղ: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ժողովուրդ» թերթի լրագրողի հարցին, թե ինչու այսօր ներկա չեն լրատվամիջոցները, որոնք քննադատում են իշխանությանն ու վարչապետին:

«Բոլոր լրատվամիջոցները երբեք ներկա չեն եղել, որովհետեւ  լրատվամիջոցները ամեն օր  աճում են, իսկ մենք լոգիստիկ խնդիրներ ունենք, տեսնում եք, որ նստելու տեղ չկա: Եթե դեմ չեք հաջորդ անգամ կհանդիպեմ այն լրատվամիջոցների հետ, որոնք այստեղ չեն եւ ձեզ չեմ հրավիրի՝ տեղի բացակայության պատճառով: Կամ էլ այնպես կանենք, որ բացառապես ընդդիմադիր լրատվամիջոցների համար ասուլիս կկազմակերպենք:  Եթե խնդիր ունենայինք միայն լոյալ լրագրողների հրավիրելու, այդպես կվարվեինք, եւ ձեր ներկայությունը դրա վառ ապացույցն է»,-ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ երկու տարվա մեջ առաջին անգամ է, որ լրագրողների ներկայությամբ ասուլիս է հրավիրում վարչապետը, նա ասաց, որ դա պայմանավորված է եղել նաեւ կովիդով. «Հիմա այստեղի հարցերն էլ կնայենք, կգնանք էնտեղի հարցերն էլ կնայենք, կտեսնենք, թե այդ ի՞նչ հարց էր, որ առերես պետք է հնչեր կամ չի հնչել:

Դրա պատճառներից մեկն այն է եղել, որ մի X պահի լրատվամիջոցների մոտ էմոցիոնալ քաղաքական միջավայր է եղել: Ինձ համար ավելի կարեւոր է բովանդակությունը, քան ձեւը, բայց տեսնում եք, որ էլի վերադարձել ենք այս ֆորմատին»:

Լրագրողը նաեւ հետաքրքրվեց. ««Ժողովուրդը» 160 փաստ է ներկայացրել, որ ձեր ներկայացրած փաստերից շատերը մանիպուլյատիվ ու սուտ են եղել, իրականություն չեն դարձել, ինչու փոխվեցին ձեր սկզբունքները, ինչու այլեւս բաց ու թափանցիկ չեք լրատվամիջոցների հանդեպ»:

Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Ձեր 160 փաստերին ծանոթ չեմ, անպայման կծանոթանամ:

Ինչ վերաբերում է 100 փաստերին, 2022-ին այդ առումով այնքան շատ են փաստերը՝ սկսած տնտեսական ցուցանիշներից, բյուջեի եկամտային մասի, աշխատավարձերի, աշխատատեղերի աճից, լայնածավալ բարեփոխումները, որ տեղի են ունենում զինված ուժերում, ոստիկանությունում, ուսուցիչների աշխատավարձի աճ, երրորդ եւ ամեն հաջորդ երեխայի ծննդյան դեպքում օգնություն, ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, ԲԿ-ների կառուցում:

Ես մի փաստ հրապարակեցի, որ հարյուրավոր փաստեր արժի, որ 2017-ի համեմատ շուրջ 438 հազարով ավելի պետպատվերով առողջապահական ծառայություն ենք մատուցել: Այսինքն 400 հազար մարդ զրկված է եղել առողջապահական ծառայություններից: Մենք որոշում կայացրեցինք, որ անպտղության դեպքում բոլորը կարող են օգտվել պետպատվերով ծառայությունից:

Անվտանգության ոլորտում ունենք ձախողումներ, մնացած ոլորտներում ունենք հաջողություններ: Այստեղ երկար բանավիճելու հարց չկա: Ինչ վերաբերում է թափանցիկությանը, ավելի թափանցիկ ո՞նց է լինում:

Հայաստան Նիկոլ Փաշինյան ԶԼՄ-ներ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին