f

Անկախ

Ոգով արի և օրենքի պատվար ոստիկանը. կապիտան Հարությունյանը շրջափակումից փրկել է ծառայակիցներին  


Օրենքի պատվար ոստիկանը

Արսեն Կարենի Հարությունյանը Ստեփանակերտ քաղաքից էր:

2001-2003 թվականներին ծառայել է Արցախի Հանրապետության Զինված ուժերի շարքերում, որից հետո` Արցախի Հանրապետության ոստիկանության քննչական մեկուսարանում:

Ծառայակից ընկերը պատմում է, որ Արսենը պրոֆեսիոնալ էր իր գործում: Լավ տիրապետում էր նաև տեխնիկային: Ոստիկանությունում աշխատել սկսել է վարորդի ծառայությունից, որից հետո ծառայության է անցել քրեակատարողական ծառայության ուղեկցող խմբում, Շուշիի գաղութում (Արցախի ոստիկանության քրեակատարողական վարչության քննչական մեկուսարանի ուղեկցող խումբ), քննչական մեկուսարանի օպերատիվ խմբում, քրեակատարողական հիմնարկի փակ ուղղիչ տեղամասում` որպես տեղամասի պետ:

«Ոգով արի և պատվով ոստիկան էր: Ծառայակից ընկերներիս մեջ` ամենավստահելին: Նրան կարելի էր  ամեն ինչ վստահել և նրա հետ ամեն տեղ գնալ», ասում է ծառայակից ընկերը:

2018 թվականին Արսեն Հարությունյանը նշանակվել է Ոստիկանության Ստեփանակերտ  քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գումարտակի թիվ 2 վաշտի հրամանատար։ Ծառայության ընթացքում պարգևատրվել է ոստիկանության ծառայության «10 տարիների» և «15 տարիների» համար «Օրենքի պատվար» մեդալներով, շնորհակալագրերով, պատվոգրերով, խրախուսագրերով։

Իր գործին անմնացորդ նվիրված ոստիկան էր` միշտ բարձր պահելով ոստիկանի` հասարակությանը ծառայելու պատրաստակամությունը։

Ոգով արի ոստիկանը

Արսեն Հարությունյանն Արցախյան քառօրյա պատերազմի մասնակից էր:

Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրը նա զինվորագրվել է հայրենիքի պաշտպանությանը։ Արսենն իր վաշտով կռվել է Մարտակերտում, Ֆիզուլիում, Հադրութում ` բազմիցս շրջափակումից փրկելով մարդկային կյանքեր:

Ծառայակից մյուս ընկերը` Ֆելիքս Չոփչիյանը, մեզ հետ զրույցում ասել է, որ Արսենն ազգասեր, քաջարի ոստիկան էր: Միասին կռվել են Հադրութի Թութակներ տեղամասում:

«Երբ մեր ոստիկանները Հադրութում շրջափակման մեջ են հայտնվել, առանց մեզ տեղեկացնելու, Արսենն իր ընկերոջ` Աշոտի հետ շտապել է թուրքերով շրջապատված Հադրութ, թշնամու գնդակոծության տակ տղաներին դուրս բերել շրջափակումից և հետ վերադարձել», -հավելում  է նա:

Արցախյան 44-օրյա պատերազմը գլխիվայր է շրջել Արսենի ընտանիքի կյանքը: Հարազատները մինչև այսօր չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ Արսենն իրենց կողքին չէ: Մեզ հետ զրույցում կինը` Սիրուշը, խոսել է Արսենի` ցանկացած բարդ իրավիճակից միշտ ելք գտնող և ուժեղ տեսակի մասին:

«Ինձ համար դժվար է Արսենի մասին խոսել անցյալ ժամանակով, խոսել ափսոսանքով: Հավատացեք` ես դեռ զգում են նրա ներկայությունը: Նա ինձ թողել է երկու դուստր: Արսենը ոչ միայն սիրող և հոգատար հայր էր, այլև` նվիրված ամուսին, աննման զավակ, անփոխարինելի եղբայր, անշահախնդիր բարեկամ, հավատարիմ ու մեծահոգի ընկեր, չափազանց հայրենասեր քաղաքացի, բարի և ազնիվ ոստիկան, քաջ հրամանատար: Մարդ, որ անմահացել է որպես հայրենանվեր հերոս` ոչ թե ծանոթ-բարեկամի, այլև` բոլորովին անծանոթ մարդկանց օգնության շտապելիս»,- ասում  է կինը:

Պատերազմի օրերին Արսենն ընտանիքին կնոջ հայրական Ավետարանոց գյուղ էր տեղափոխել: Կարծում էր` թշնամին այնտեղ երբեք ոտք չէր դնի: Ցավոք, Ավետարանոցն էլ անցավ թշնամու վերահսկողության տակ, որի մասին Արսենն այդպես էլ չիմացավ:

Հետո ընտանիքը Երևան է տեղափոխվել: Արսենի փոքրիկ դուստր Մարիամը  վերականգնողական կենտրոն էր հաճախում, հետագայում երկկողմանի թոքաբորբ է տարել, վիրահատվել: Նա գլոբալ զարգացման հապաղելու խնդիրներ ունի: Ցավոք, հորը կորցնելուց հետո դստեր վիճակը վատացել է. անընդհատ հորն է փնտրում: Քանի որ չի կարողանում խոսել, Արսենի լուսանկարին նայում է և ասում` «Պապան թող գա»: Հոգեբանների կարծիքով` Մարիամն ամեն ինչ լավ հասկանում է, չնայած չի կարողանում խոսել:

Ռազմաճակատից Արսենը զանգում էր կնոջն ու ասում, որ հանգիստ լինեն, ամեն ինչ լավ կլինի և նա կվերադառնա: Հոկտեմբերի 15-ին` վերջին հեռախոսազանգի ժամանակ, դուստրը հետաքրքրվել է, թե երբ է վերադառնալու հայրը: Արսենն ասել է, որ չգիտի` երբ, բայց հաստատ վերադառնալու է:

«Երբեք չէր ասում` որտեղ է, ինչ թեժ կետերում է: Նա ապացուցեց, որ սեփական հայրենակիցները մեծ արժեք են  նրա համար, հանուն որոնց չխնայեց մեզ համար ամենաթանկը` իր սեփական կյանքը: Ուզում եմ, որ ողջ աշխարհն իմանա, որ Արսենը հասարակ նահատակ չէր, զոհ չէր, մարտիրոս չէր: Նա մեծատառով մարդ և հայր էր, որի կարիքն ամենաշատն ունեն իր երեխաները»,- ասում է Սիրուշը:

Հետագայում ծառայակից ընկերները պատմել են կնոջը, որ Արսենն իր վաշտով երեք անգամ շրջափակման մեջ է հայտնվել, բայց կարողացել է փրկվել: Հոկտեմբերի 15-ին մարտական հերթափոխության ժամանակ թշնամու հարվածային անօդաչու թռչող սարքից չկարոցավ փրկվել հերոս ոստիկանը: Նա անմահացավ հենց այդ օրը՝ ծառայակից ընկերներին օգնության շտապելիս: Թշնամին հետագայում յութուբյան ալիքով Արսենի զոհվելու տեսարանն էր տարածել:

Հայրենիքին մատուցած  բացառիկ ծառայությունների համար Արսեն Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և «Մարտական Խաչ» շքանշանով։

Արսենը շատ երազանքներ ուներ: Երազում էր` ավագ դուստրը բժշկուհի դառնար։ Թամարիկն ամեն ինչ անում  է հայրիկի երազանքն իրագործելու համար։ Երազում էր, որ կրտսեր դուստրը` Մարիամը, հասարակության լիիրավ անդամ դառնար։ Արսենի բոլոր երազանքներն ու նպատակներն առավելապես կապված էին ընտանիքի հետ։

Պատերազմից հետո Սիրուշը երեխաների հետ վերադարձել է Ստեփանակերտ: Նրա խոսքով` այսօր իրենց միակ խնդիրն այն է, որ գոնե Մարիամի առողջական վիճակը լավանա և նա արագ վերականգնվի: Մնացած բոլոր դժվարությունները կփորձեն հաղթահարել:

«Չնայած վերադարձել  ենք Ստեփանակերտ, բայց անհանգստություններն ու վախերը հանգիստ չեն տալիս մեզ. թշնամին մեր գլխավերևում է: 1990-ականներին էլ ենք պատերազմ տեսել, բայց դրանից հետո խաղաղ ենք ապրել »,- հավելում է նա:

Արսեն Հարությունյանը հուղարկավորված է Եռաբլուրում: Ոգով արի և օրենքի պատվար ոստիկանն իր սեփական կյանքից վեր դասեց հայրենիքի, ընտանիքի, ծառայակիցների հանդեպ սերն ու նվիրվածությունը: Խիզախ կապիտանն անմահացավ հանուն Արցախի լուսավոր ապագայի: Նա անահ քայլեց դեպի գիտակցված մահը, որպեսզի իր երկու դուստրերն այսօր ազատ և անկախ հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունք ունենան:

Հասմիկ Հակոբյան

Արսեն Հարությունյան 44-օրյա պատերազմ Հասմիկ Հակոբյան Արցախ Հայաստան խմբագրի ընտրանի

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին