f

Անկախ

Երկու տարում բանակից բան չեն թողել, այլեւս չկա մի հրամանատար, որ իր հետեւից կարողանա զինվորներ տանել. Էդիկ Բաղդասարյան


Իսկ ի՞նչ էիք անում Դուք, երբ հետախուզությունը սեպտեմբերի 27-ից դեռ օրեր առաջ ասում էր՝ կուտակումներ կան սահմանի երկայնքով, ի՞նչ էիք անում՝ ոչինչ, անհոգ ու հանգիստ ձեր կառավարական առանձնատանն էիք... Նույնիսկ ձեր պաշտպանության նախախարը Հայաստանում չէր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը` անդրադառնալով այսօր Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում հնչեցրած մտքերին:

«Նիկոլ Փաշինյանը տեսեք, թե էսօր ինչ է ասել. որ իրենք գիտեին, թե մենք ուժեղ բանակ եւ հուսալի դաշնակիցներ ունենք: Բայց հետո պարզվել է, որ այդպես չէ: Մենք ունեցել ենք մարտունակ բանակ, փայլուն սպաներ, մեր զորքը կատարել է առավելագույնը: Նրանք սահմանի գրեթե ողջ երկայնքով կարողացել են պահել իրենց դիրքերը, նրանք կռվել են անպատկերացնելի վիճակում: Շատ տեղերում նրանց պետք է փոխարինեին, բայց չեն փոխարինել, շարքից դուրս եկած զենքերի փոխարեն նորերը չեն հասցրել ժամանակին: Նրանք մաշվում էին տեղերում, բայց շարունակում` կռվել: Ջրականի 3-րդ գումարտակը, որ կիսով չափ էր համալրված, 6 գիշեր եւ 7 ցերեկ կատաղի մարտեր է վարել` հետ մղելով թշնամու գրոհները, ոչնչացնելով տասնյակ տեխնիկա: Թշնամին հարյուրավոր դիակներ է թողել մարտադաշտում: Սա թշնամու հարձակման գլխավոր ուղղությունն էր:

Իսկ թիկունքում, որտեղ գլխավոր հրամանատարը պետք է կառավարեր, իմանար տեղի ունեցող մարտերի, թշնամու առաջխաղացման մասին, հասցներ ամեն ինչ, իրականացներ մոբիլիզացիա, լայվեր էր մտնում, իր արբանյակների միջոցով ստեր տարածում:

Հիմա գլխավոր հրամանատարն եկել, ասում է, թե մենք գիտեինք, թե ուժեղ բանակ ունենք: Մենք իսկապես ունեինք մարտունակ բանակ, ավելին՝ նույնիսկ բավարար զենք-զինամթերք, որ չի օգտագործվել, որի օգտագործման համար գլխավոր հրամանատարի հրամանը պետք է լիներ: Հիմա ամեն ինչ բանակի վրա բարդելը սրբապղծություն է: Հադրութի գունդն իր դիրքերում կանգնած էր մինչեւ հոկտեմբերի 27-ը, թշնամու ստորաբաժանումները թիկունքում առաջ էին գնում դեպի Շուշի, ու մերոնք մարտեր էին մղում մինչեւ նահանջի հրամանը:

Իսկ ի՞նչ էիք անում Դուք, երբ հետախուզությունը սեպտեմբերի 27-ից դեռ օրեր առաջ ասում էր՝ կուտակումներ կան սահմանի երկայնքով, ի՞նչ էիք անում՝ ոչինչ, անհոգ ու հանգիստ ձեր կառավարական առանձնատանն էիք... Նույնիսկ ձեր պաշտպանության նախախարը Հայաստանում չէր: Ո՞նց հասկացնենք էս մարդկանց, որ քո պետության սահմանների պաշտպանությունը կարող է իրականացնել միմիայն քո բանակը: Ո՞նց հասկացնենք, որ ոչ մի դաշնակից չի կռվելու քո փոխարեն: Ինչքան էլ գրկախառնվես Պուտինի, Մակրոնի կամ եսիմ էլ ում հետ, դրանից քո սահմանների պաշտպանությունը չի ամրապնդվելու: Երկու տարի առաջ, երբ զինվորականներին ասում էի՝ արագ բարձունքներն ամրացրեք, բարձրացեք բոլոր գագաթներում կառույցներ սարքեք, դիրքեր դրեք, ասում էին՝ առանց հրամանի չենք կարող դա անել: Իսկ հրաման չկար: Ես իսկապես խնդրում էի նրանց, ասում էի՝ այս իշխանությունները չեն հասկանում, գոնե դուք պետք է անեք դա, համոզեք, բացատրեք, թե ինչ կարող է լինել, եթե չանենք դա: Ասում էին՝ մեզնից կախված չէ: Ու դաժան մի իրականություն բացվեց ինձ համար, որ այս երկու տարում բանակից բան չեն թողել, այլեւս չկա մի հրամանատար, որ իր հետեւից կարողանա զինվորներ տանել»,- գրել է նա:

Էդիկ Բաղդասարյան հայոց բանակ Նիկոլ Փաշինյան Հայաստան խմբագրի ընտրանի ՖԲ Գրառում

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին