f

Անկախ

Ռուս բժիշկները պահանջում են «դադարեցնել Նավալնիի նկատմամբ ծաղրն» ու անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել ընդդիմադիր գործչին


Ռուսական բժշկական համայնքի ներկայացուցիչները բաց նամակով դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պահանջելով դադարեցնել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ ծաղրը և նրան անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել կալանավայրում։ Նամակը հրապարակվել է այսօր՝ հունվարի 10-ին։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ լուրի հրապարակման պահին այն ավելի քան 100 բուժաշխատող է ստորագրել։

«Մենք բժշկական հանրության ներկայացուցիչներ ենք և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ: Մեր գործը մարդկանց բուժելն ու նրանց տառապանքը մեղմելն է: Մենք չենք կարող և իրավունք չունենք հանգիստ նայել քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջությանը կանխամտածված վնաս պատճառելուն, որը տեղի է ունենում Վլադիմիրի շրջանի Դաշնային քրեակատարողական ծառայության թիվ 6 ուղղիչ գաղութում»,- ասվում է նամակում։ Բողոքի հեղինակներն ընդգծում են, որ առողջապահության և բժշկական օգնության իրավունքն ամրագրված է Ռուսաստանի Սահմանադրությամբ և տարածվում է բանտարկյալների վրա։

«Ալեքսեյ Նավալնիի կալանքի պայմանները և արտաքին տեսքը մեզ լուրջ անհանգստություն են պատճառում նրա կյանքի և առողջության հետ կապված։ Դաշնային քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների՝ անհրաժեշտ դեղերը Ալեքսեյին փոխանցելուց հրաժարվելն ուղղակի վտանգ է ներկայացնում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալեքսեյ Նավալնիի կյանքի համար։ Մենք պահանջում ենք դադարեցնել Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ ծաղրը, մենք պահանջում ենք դադարեցնել Ալեքսեյին պատժախուց ուղարկելը, պահանջում ենք, որ քաղաքացիական բժիշկներին թույլատրվի տեսակցել նրան և, ցուցումների դեպքում, նրան հոսպիտալացնել քաղաքացիական հիվանդանոց՝ ամբողջական հետազոտություն և բուժում ստանալու համար»,- ասվում է նամակում։

Նշենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ Նավալնին 10-րդ անգամ ուղարկվել է պատժախուց, որտեղ էլ հիվանդացել է։
 

Աշխարհում Նավալնի Ռուսաստան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին