f

Անկախ

Արեւմուտքի կարծիքով Հարավային Կովկասում հակամարտությունների բացակայությունը կնվազեցնի ՌԴ-ի ազդեցությունը տարածաշրջանում


Արեւմուտքը կարծում է, որ Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում կարելի է նվազեցնել, եթե չլինեն հակամարտությունները, հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հակամարտությունները։ Այս մասին հունվարի 11-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Նա հավելեց, որ ԱՄՆ-ի ծրագրով նվազագույնը Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելն է, առավելագույնը՝ Մոսկվային տարածաշրջանից դուրս մղելը։ «Արեւմուտքում նաեւ տեսնում են, որ ներկայիս իշխանությունները պատրաստ են միակողմանի զիջումների գնալ, ինչը չկար նախկին իշխանությունների ժամանակ»,- նշեց փորձագետը։

Նրա գնահատմամբ՝ Արեւմուտքը տեսնում է, որ այսօր լավ հնարավորություններ կան այդ ծրագրերի իրականացման համար. Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում այլեւս չկա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, շատ երկրներում Հայաստանի դեսպանները չեն մասնակցում այս խնդրին նվիրված միջոցառումների, որոնց նրանց հրավիրվում են։

«ԱՄՆ-ի համար միեւնույն էր, թե ինչպես կլուծվի Ղարաբաղի հարցը։ Կարեւորը, որ լուծում լինի եւ Ռուսաստանի ազդեցությունը թուլանա։ Տարածաշրջանը հարեւան է նաեւ Իրանին եւ Թուրքիային, որի գլխավորրությամբ, Ռուսաստանի դուրս գալու դեպքում, Արեւմուտքը կգա տարածաշրջան։ Այս տրամաբանության մեջ է տեղավորվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Միաժամանակ Ռուսաստանը հայտնվել է ծանր իրավիճակում՝ հատկապես պատժամիջոցների առումով»,- ընդգծեց Սարգսյանը։

Հայաստան Սուրեն Սարգսյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին