f

Անկախ

Բերձորն այն վայրն է, որտեղ ես իրոք ապրել եմ երջանիկ․ Գայա Ասոյան


«Երբ որոտաց պատերազմը»․ այս վերնագրի ներքո 18-ամյա Գայա Ասոյանը շարադրել է այն ամենն, ինչ տեսել ու ապրել է 44-օրյա պատերազմի օրերին, երբ հայ զինվորն առաջնագծում կենաց պայքար էր մղում հայրենիքի համար, իսկ խաղաղ բնակիչներն էլ ապաստարաններում ու թաքստոցներում սպասում էին, թե երբ պետք է կործանարար պատերազմն ավարտվի ու կարողանան բնականոն կյանքին վերադառնալ։

Պատմվածքը, չնայած Գայա Ասոյանի առաջին հրատարակությունը չէ, բայց հեղինակային տպագրությունն է, որը նրան ճանաչում է բերել։ 

«Անկախի» հետ զրույցում Գայան ասում է, որ ափսոսանք է զգում, որ հենց պատերազմի մասին ստեղծագործությամբ է հաջողության հասել։ «Իմ հաջողված ստեղծագործությունը կարող էր այլ վերնագիր ունենալ, այն կարող էր խաղաղության կամ այլ թեմայի մասին լինել։ Բայց, ցավոք, այնպիսի դարաշրջանում եմ ապրում, որ հենց դա եղավ»,- ասում է նա։

Գայան իր պատմվածքը գրել է հայրենազրկումից հետո՝ 6 ամսվա ընթացքում։ Սկզբում մտածում էր, որ հրատարակել պետք չէ, բայց հետո որոշել է՝ գիրքը պետք է տպագրվի, որպեսզի հաջորդ սերունդները կարողանան կարդալ պատերազմը վերապրածի վկայություններն ու հասկանան իրողությունը։ Եվ չնայած սկզբում վախենում էր հնարավոր քննադատություններից, սակայն միայն դրական արձագանքներ է ստացել։ Ավելին, այնքան մեծ պահանջարկ է եղել, որ գիրքը վերահրատարակվել է։ 

«Մենք հիմա շատ մասնատված ենք, ու հենց դա է մեզ կործանում թե ներսից, թե դրսից»

Գայա Ասոյանը ծնվել ու մեծացել է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում։ Այնտեղ էլ սկսել է ստեղծագործական ուղին։ «12-13 տարեկան էի, որ սկսեցի գրել։ Չեմ հիշում, թե առաջին ստեղծագործությունն ինչի մասին է եղել, չեմ պահպանել։ Իմ էմոցիաները՝ տխուր թե ուրախ, թղթին էի հանձնում։ Հետո սկսեցի պահպանել,շրջապատիս  արձագանքներից հասկացա, որ կարող եմ շարունակել։ Ու այդպես ընդլայնվեց իմ ստեղծագործական գործունեությունը»,- պատմում է նա՝ հավելելով, որ ներկայում իր ստեղծագործություններն ընթերցողներին է հասցնում համացանցի միջոցով՝ Ֆեյսբուքում և Ինստագրամում էջեր ունի։

Հենց Բերձորի հետ են կապված Գայայի ամենաջերմ հուշերը, այնտեղ է անցել նրա մանկությունը, այնտեղ է կայացել որպես անհատ ու քաղաքացի։

«Երբ փոքր էինք, բակում երեխաներով հաճախ էինք խաղում։ Երբեմն մայրիկս թույլ չէր տալիս, որ դուրս իջնենք։ Ես ու քույրիկս բալկոնում կանգնում էինք,  մի քիչ մնում էինք, որ մայրիկը տեսնի՝ այնտեղ ենք, հետո ծածուկ դուրս էինք վազում երեխաների հետ խաղալու»,- հիշում է Գայան։

Ասում է՝ կորցնելուց հետո է միայն հասկացել, որ Բերձորում լիարժեք երջանիկ է եղել։ «Բերձորն այն վայրն է, որտեղ  ես իրոք ապրել եմ երջանիկ։ Կորցնելուց հետո ես հասկացա, որ այնտեղ լիարժեք երջանիկ եմ եղել։ Անսահման եմ կարոտում իմ քաղաքը։ Ու հաճախ եղել է, որ այդ կարոտից ու անզորությունից լաց եմ եղել,- ասում է նա։- Շատ եմ  կարոտում այն էմոցիաները, որ ունեցել եմ Բերձորում և Բերձորից զատ էլ ոչ մի տեղ չեմ ունեցել ու չեմ կարող ունենալ՝  տխուր թե ուրախ։ Բերձորն իմն էր, ես այնտեղ եմ ծնվել ու ապրել, այնտեղ եմ ամեն փորձություն անցել։ Ու հիմա որտեղ էլ ապրեմ, որքան երկար էլ ապրեմ, այն իմը չի դառնա։ Բերձորն է իմ քաղաքը»։

Չնայած ներկայիս իրողություններին, Գայան հույս ունի, որ մի օր Բերձորն էլի հայկական կլինի և կկարողանա հայրենի քաղաք վերադառնալ։ 

«Մտածում եմ՝  մի օր հանգիստ կկարողանանք գնալ ու տեսնել, որ թեպետ նույնը չէ, բայց մեր նույն Բերձորն է։ Հավատում եմ, որ այդ հողերը մի օր կազատագրվեն,- ասում է նա։-Երբեմն հույսս կորցնում եմ, թե սա վերջն է։ Բայց փոքրիկ հավատն ինձ սթափեցնում է։ Վերջում միշտ լավ է լինում, իսկ հիմա լավ չէ։ Ու հաստատ մի օր այդ լավը լինելու է»։

Գայան վստահ է՝ որպեսզի կորսված հայրենիքի ազատագրումն իրականություն դառնա, հայերս պետք է միասնական լինենք, համախմբվենք մի գաղափարի շուրջ։ 

«Մենք հիմա շատ մասնատված ենք, ու հենց դա է մեզ կործանում թե ներսից, թե դրսից»,- ասում է նա։

Այս օրերին, երբ Արցախը շրջափակման մեջ է, Գայան վախենում է հայրենիքի ու հայրենակիցների ճակատագրի հանդեպ ստեղծված անտարբերությունից։ «Վախենում եմ, որ դա կարող է կործանման միջոց դառնալ՝ հավատի, ազգի։ Անտարբերությունն ընդունակ է ամեն ինչ քայքայել,- ասում է նա։-Այս իրավիճակում դեր ունի նաև պետական քաղաքականությունը։ Ինչ կատարվում է երկրում, միայն սովորական անհատի և ժողովրդի մեղքը չէ, այդտեղ գործ ունեն նաև իշխանությունները»։

«Լացել եմ հեռանալուց, բայց երբեք մնաս բարով չեմ ասել»

Խոսելով պատերազմի մասին՝ Գայան պատմում է․ «Կիրակի էր։ Քնած էինք։ Մայրս առավոտյան շուտ սենյակ մտավ ու բարձր ձայնով ասաց՝ արթնացեք, պատերազմ է սկսվել։ Հետո խառնաշփոթը հաստատեց դա։ Առաջին բանը որ արել եմ, վազելով գնացել եմ հայոց լեզվի ուսուցչուհուս մոտ ու հարցրել  եմ՝ կլինի՞ այսօր պարապմունքի չգամ։ Հետո ապաստարան իջանք, կրակոցներ էին։ Երբ մի քանի օր շարունակ ապաստարանում էինք, հասկացանք, որ լուրջ պատերազմ է։ Մինչև հոկտեմբերի վերջ այնտեղ ենք մնացել այն հույսով, որ հեսա կավարտվի, որ կգնանք ու մեր տներում հանգիստ կապրենք։ Հետո դուրս գալու հրաման եղավ․ քաղաքն ու ելքի ճանապարհները թիրախ էին դարձել թշնամու համար»։

Ասում է՝ չնայած պատերազմ էր, ապաստարանում էին, բայց տաքուկ մթնոլորտ էր․ օտար մարդկանցով միասին հաց էին կիսում, միմյանց մասին հոգ էին տանում։ « Քնում էի այդ  սառը տեղում  ու ամեն աչք բացելուց սպասում, որ ավարտի մասին լուր կստանամ»,- ասում է նա։

Երբ ստիպված են եղել հեռանալ Բերձորից, էլի համոզված է եղել, որ կարճ ժամանակ անց հետ են գալու։ «Լացել եմ հեռանալուց, բայց երբեք մնաս բարով չեմ ասել։ Հրաժեշտ տալը վերջն է, իսկ ես հավատում եմ, որ մենք վերադառնալու ենք։ Այս ամենը ժամանակավոր է»,- ասում է նա։

Հիշելով նոյեմբերի 9-ի համաձայնագրի մասին՝ ասում է, որ սկզբում չէր հավատում այդ լուրին․«Մտածում էի՝ պահի ազդեցության տակ հայտարարություն է, որ հեսա կջնջեն, մինչև վերջին րոպեն սպասում էի, որ կհերքեն։ Բայց տեղի չունեցավ»։

Խոսելով պարտության պատճառների մասին՝ Գայան ասում է, որ միասնականության պակասն է խնդիրը, մարդիկ փորձում են իրենց համար օգտակար մի բան անել, ոչ թե ընդհանուրի, հայրենիքի։ Այդպիսին է համարում նաև նոյեմբերի 9-ի համաձայնագիրը։ «Այդ համաձայնագրում չկար մի բան, որ ազգի շահերից բխեր»,- ասում է նա։

Ափսոսանքով է փաստում․  «Երբ տղաներն այնտեղ կռվում էին, մենք այստեղ իրար միս էինք ուտում, մենք չէինք կարողանում մեկս մյուսի թիկունքը պահել»։

Գայան չի հավատում նաև ադրբեջանցիների հետ հնարավոր խաղաղ համակեցությանը։ «Չգիտեմ, թե իշխանություններն ինչ են մտածում, որ կարծում են՝ դա կլինի, բայց ես հետ եմ նայում պատմությանը և նայում եմ ներկային  և տեսնում եմ, որ ոչինչ չի փոխվել, փոխվել են ընդամենը անունները, թուրքն ու ադրբեջանցին էությամբ նույնն են»,- ասում է նա։

Պատմելով  հայրենազրկումից հետո նոր իրողություններին հարմարվելու մասին՝ Գայան ասում է, որ դժվար է եղել հարմարվել նոր միջավայրին, հատկապես հայաստանցի-ղարաբաղցի տարանջատման պայմաններում։ «Արդեն երկու տարի վարձով ենք բնակվում ու շատ բաների չենք կարողանում հարմարվել, բայց ձայն էլ չենք հանում, քանի որ այլ տարբերակ չունենք»,- ասում է նա՝ հավելելով, որ դեռևս չեն կարողանում օգտագործել նաև բնակարանի ձեռքբերման սերտիֆիկատը, որը հատկացվել է Արցախից տեղահանվածներին․ առաջարկվող գնին և պայմաններին համապատասխան տուն գտնելն անիրական է։

Չգիտի նաև, թե ինչ ակնկալիքներ կարող է ունենալ ապագայից։ Ասում է՝ իրավիճակն այնպիսին է, որ  ամեն պահի ամեն բան կարող է փոխվել և դեպի վատը, և դեպի լավը։ «Մենք միայն կարող ենք հույս ունենալ, որ լավ կլինի»,- ասում է նա։

 

Բերձոր Քաշաթաղ կյանքը զրոյից կորսված հայրենիք խմբագրի ընտրանի 44-օրյա պատերազմ Հայաստան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին