Լևոն Արոնյանը, ով այս պահին հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո, կմասնակցի Tata Steel մրցաշարին:
Tata Steel Masters 2023-ին մասնակցում է 14 շախմատիստ, որոնց թվում են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, Դին Լիժենը, Ֆաբիանու Կարուանան, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն և այլք:
Տարվա առաջին խոշորագույն մրցաշարը կմեկնարկի հունվարի 13-ին և կեզրափակվի հունվարի 29-ին: Այն բաղկացած է 13 տուրից:
Tata Steel-ը շախմատային ամենահեղինակավոր մրցաշարերից է, որը ժամանակին հաղթել է նաև աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը: