f

Անկախ

Թուրքիան կարող է անգամ սուբսիդավորել ՀՀ-ի բեռնափոխադրումները եւ էքսպանսիա իրականացնել. Գագիկ Մակարյան


Թուրքիան Հայաստանի համար տարիներ առաջ միշտ եղել է առաջին հնգյակի մեջ գտնվող արտաքին առեւտրային գործընկլերը, բայց դա ունեցել է միակողմանի բնույթ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով նրան, որ Թուրքիան որոշել է Հայաստանի հետ օդային ուղիղ բեռնափոխադրումների արգելքը վերացնել:

«Օրինակ, եթե 10-12 տարի ռաջ մենք ունեինք 2 մլն դոլարի չափով արտահանում, ապա այդ թվերը նվազեցին մինչեւ 130 հազար, հետո արդեն համարյա զրո: Արտահանող ապրանքները հիմնականում եղել է հումք, չմշակված կաշի: Իսկ իմ նշած հնգյակի մեջ գտնվելու պարագայում Թուրքիայի հետ առեւտուրը մինչեւ 270 մլն դոլարի է հասել եւ դա եղել է միակողմանի, այսինքն մենք այդքան ապրանք ենք ներկրել Թուրքիայից: Հիմնականում ներկրել ենք հագուստեղեն, կենցաղային ապրանքներ, երբեմն տեխնոլոգիական սարքավորումներ, հոսքագծեր եւ հումքի որոշ տեսակներ: Հիմնական արտահանման ուղին եղել է ցամաքային ճանապարհը:

 

 

Թուրքիայի հետ առեւտրի ցուցանիշները խեղաթյուրված են նաեւ այն պատճառով, որ Թուրքիան պաշտոնապես իր վիճակագրությամբ ցույց չի տալիս առեւտուր Հայաստանի հետ: Երկրորդ պատճառն այն է, որ մեր ընկերությունները Վրաստանում գրանցված ընկերությունների միջոցով էին Թուրքիայից ապրանք ներկրում Հայաստան:

Եթե օդային բեռնափոխադրումները թույլատրվում են, այստեղ վիճակագրությունը կբարելավվի անշուշտ, կունենանք հստակ պատկեր, թե ինչ ենք արտահանում եւ ինչ ենք ներմուծում: Քանի որ սահմանափակումների պատճռով Թուրքիայի հետ առեւտրաշրջանառությունը նվազել էր, դրանք որոշ չափով կվերականգնվեն, բայց Թուրքիան այլեւս մի որոշ ժամանակահատվածում առաջին հնգյակի մեջ չի գտնվի»,-ասաց Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով, հնարավոր է, որ ապագայում ուժեղանա Հայաստանից արտահանումը դեպի Թուրքիա, մասնավորապես, ոսկերչության, սարքաշինության, մետաղական իրերի ոլորտներում. «Ինչ վերաբերում է օդային ճանապարհին, մինչեւ հիմա մենք չունեինք բեռնափոխադրումներ: Հայաստանը չունի հատուկ բեռնատար ինքնաթիռներ, եթե Թուրքիայի կողմից դա կտրվի, դա արդեն ուրիշ մոտեցում է: Ես բազմիցս ասել եմ, որ Լարսի խնդրի լուծումներից մեկն այն է, որ վարձակալվեին բեռնատար ինքնաթիռներ եւ պետությունը դա սուբսիդավորեն»:

Ըստ Մակարյանի, եթե Թուրքիայի հետ բեռնափոխադրումներն ուղղված կլինի նրան, որ այդ ապրանքները դուրս գան նաեւ Եվրոպա, ապա դա էականորեն կխթանի ընդհանրապես Հայաստանի արտաքին առեւտուրը. «Իսկ եթե ոչ, ապա օդային ճանապարհով Հայաստանի Թուրքիա արտահանվող ապրանքները քիչ կլինեն, որովհետեւ դրանք կախված կլինեն գնից: Գյուղատնտեսության մեջ Հայաստանը շատ քիչ տեղ ունի թուրքիայի հետ մրցակցելու: Հայաստանը կարող է սարքավորումներ, ոսկեղեն օդային ճանապարհով արտահանել:

Ես կարծում եմ, որ սա Թուրքիայի կողմից ավելի շատ դիվանագիտական քայլ է, ցույց տալու, որ Հայաստանի հետ որոշակի քայլեր արվում են: Թուրքիայում այս տարի ընտրություններ են, նաեւ Էրդողանին ուզում են ներկայացնել խաղաղության Նոբելյան մրցանակի, եւ իրենց պետք է ցույց տալ, որ Հայաստանի մասով եւս առաջընթաց կա:

Այստեղ կա նաեւ վտանգը, որ թուրքական ապրանքները արագորեն կարող են հեղեղել ու էքսպանսիայի ենթարկել մեր շուկան: Նրանք այդպիսով կարող են ՀՀ-ում տնտեսական մրցակցության հետ կապված լուրջ խնդիրներ առաջացնել»,-հայտարարեց տնտեսագետը:

Նա նկատեց, որ Թուրքիան 5 ուղղություններով աշխարհում առաջին հնգյակում է՝ ցեմենտի արտադրություն, մեքենաշինություն, տեքստիլի ու ֆուրնիտուրայի արտադրություն, դեղագործության ու տուրիսզմի ոլորտներ. «Հայաստանի դեղերի ներմուծման ծավալները 250-280 մլն դոլարի են հասնում: Թուրքիան կարող է այստեղ էքսպանսիայի ենթարկել Հայաստանը իր դեղորայքով, ինչը կարելի է շատ հեշտ օդային ճանապարհով բերել:

Թուրքիան կարող է անգամ սուբսիդավորել բեռնափոխադրումները եւ մեծ քանակներով ապրանք բերել Հայաստան: Թուրքիան փորձելու է Հայաստանն օգտագործել որպես ԵԱՏՄ երկիր, ԵԱՏՄ երկրներ ապրանքներ արտահանելու համար»,-ասաց Մակարյանը:

Հարցին, թե օդային փոխադրումներն ինչպե՞ս կազդեն ներմուծվող ապրանքների գների վրա, Գագիկ Մակարյանը պատասխանեց. «Օդային ճանապարհը երեք նշանակություն ունի, նախ այն արագություն է ապահովում, պա նաեւ գին ու քանակ է ապահովում: Հայաստանն ունի ապրանքներ, որոնք արագ արտահանման կարիք են ունեցել: Հաշվի առնելով, որ Սեւ ծովով ճանապարհը հիմա շատ ապրանքների համար չի գործում, օդայինը դառնալու է այլընտրանքային ճանապարհ: Այս դեպքում կապված մարժայից գործատուները կարող են նախընտրել օդային ճանապարհը, արագ մատակարարել իրենց ապրանքները: Երկրորդը, կան ապրանքներ, որոնք իրենց գնային առումով թույլ են տալիս փոխադրել օդային ճանապարհով: Օրինակ, հանքարդյունաբերույթյան դեպքում բարձր գները թույլ են տալիս փոխադրել օդային ճանապարհով, թեկուզ տրանսպորտի վրա մի փոքր ավելի շատ ծախսելով: Ոսկու դեպքում դա շատ իրատեսական է»:

Տնտեսագետը խոսեց նաեւ վտանգներից՝ նշելով. «Թուրքիան կարող է նաեւ թույլ չտալ, որ Իրանի հետ առեւտուրը շարունակի զարգանալ: Ինքը լուրջ մրցակից է Իրանին:

Թուրքիայի արտահանման մոտ 30 տոկոսն իրանական ապրանքներ են: Սանկցիաների պատճառով Թուրքիան վերցնում է Իրանից եւ իր բրենդով վաճառում է այլ երկրների: Դա Իրանին ձեռնտու է: Թուրքիան լավ հասկանում է, որ Իրանի ազդեցությունը Հայաստանում մեծացել է, ինչը Թուրքիան չի ցանկանա: Հետեւաբար, այս առեւտրի թույլ տալը հնարավոր է կանխարգելիչ քայլ է Իրանի ազդեցությունը զսպելու համար»:

Գագիկ Մակարյան Թուրքիա բեռնափոխադրումներ Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին