f

Անկախ

Մարդու իրավունքների Պաշտպանը Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կողմից զորակոչված զինծառայողի իրավունքի խախտման վերաբերյալ որոշում է կայացրել


Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ 2020 թվականի սեպտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ N տարածքային ստորաբաժանման կողմից տրված ծանուցագրի հիման վրա զորակոչվել է զորահավաքային զինվորական ծառայության:

Քաղաքացին տեղեկացրել է, որ տեղափոխվել է մարտական դիրքեր, այնուհետև կրկին վերադարձել զորամաս և այնտեղ մնացել մինչև 2020 թվականի հոկտեմբերի 19-ը:

Հավելել է, որ իրեն զորամասում չեն ընդգրկել զորամասի հաստիքացուցակում, այլ կցել են կամավորական միության: Բողոքին կից փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ քաղաքացին 2020 թվականի սեպտեմբերի 28-ին զորահավաքային զորակոչի միջոցով զորակոչվել է զինվորական ծառայության:

 

Բարձրացված հարցի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել ՀՀ պաշտպանության նախարարությունից:

 

Ստացված պարզաբանումների, բողոքի հիմքում ընկած փաստական տվյալների հաշվառմամբ և նկատի ունենալով ներպետական ու միջազգային իրավական ակտերի պահանջները՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ որ քաղաքացին, զորահավաքային զորակոչի շրջանակում զորակոչվելով ՀՀ զինված ուժեր, ձեռք է բերել ծառայած օրերի դիմաց դրամական ապահովություն ստանալու պահանջի իրավունք, ունեցել է բավականաչափ իրավական հիմքեր վստահելու իրեն զորահավաքային զորակոչի շրջանակում զորակոչվելու վերաբերյալ ստացված ծանուցագրի իրավաչափ լինելուն, ուստի ունեցել է Եվրոպական կոնվենցիայի դրույթներով պաշտպանության ենթակա գույքային իրավունք, այն է՝ ծառայած օրերի դիմաց դրամական բավարարում ստանալու օրինական ակնկալիք:

 

Մինչև սույն խախտման որոշման կայացումը Պաշտպանի հաստատությունը ամիսներ շարունակ փորձել է ՀՀ Պաշտպանության նախարարության գործընկերների հետ աշխատանքային քննարկումների միջոցով հասնել իրավունքի վերականգնմանը, ինչը տեղի չի ունեցել:

 

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ իրավասու մարմինների կողմից իրենց պարտականությունների շրջանակում զինծառայողին զորամասի հաստիքացուցակում չընդգրկելը չպետք է հանգեցնի նրա դրամական բավարարում ստանալու իրավունքի սահմանափակման:

 

Պաշտպանը գրությամբ ՀՀ պաշտպանության նախարարին է ուղարկել անձի իրավունքների խախտման վերաբերյալ սույն որոշումը և առաջարկել է Պաշտպանության նախարարությանը վճարել զորահավաքային զինվորական ծառայության ամբողջ ժամանակահատվածի համար նախատեսված դրամական ապահովության վճարը, ինչպես նաև պատշաճ հսկողություն իրականացնել Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կողմից զորակոչվելուց հետո զորամասերում հաստիքացուցակները համալրելու գործընթացների նկատմամբ։

զինծառայող ՀՀ ՄԻՊ ՀՀ ՊՆ Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին