Հունվարի 10-ին կայացել է 2023թվականին Դիլիջանում համայնքապետարանի առաջին գործակարգավարական խորհրդակցությունը։ Դիլիջանի համայնքապետարանի աշխատողները հայտնեցին, որ խորհրդակցության մասնակիցները զարմանքով են նայել համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի վիրահատված քթին։
1984թ․ ծնված Դ․ Սարգսյանը իր անձնական գործում իր սեռի վերաբերյալ գրել է՝ «արու», նա ավարտել է Դիլիջանի պետական քոլեջը, ներկայումս հեռակա սովորում է Հայաստանի Եվրոպական համալսարանում։ Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ փետրվարի 26-ին նշանակվել է Դիլիջանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 2021թ․ հոկտեմբերի 17-ին կայացած Դիլիջանի ավագանու ընտրությունների արդյունքներով ընտրվել է համայնքի ղեկավար։