f

Անկախ

Բացենք փակագծերը ․Առավոտ


Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվենի հարցերի պաշտոնական և իրական պատասխաններն՝ առանց փակագծերի․

1․Հարց․ -Արդյոք տեսնո՞ւմ է Ադրբեջանի կողմից երկխոսելու պատրաստակամություն։

Պատասխան․

-Եթե մենք համարեինք, որ այս ճանապարհը սին ու անարդյունք է, այս ճանապարհով չէինք գնա: Մենք շարունակում ենք հավատալ, որ կարող ենք որոշակի խաղաղ լուծում գտնել բոլորս միասին, կառուցել լուծում բոլորս միասին: Ֆրանսիան շարունակում է այդ դերն ունենալ, որովհետեւ մենք Հայաստանի կողքին ենք:

Իրականում․

-Մենք գիտենք, որ այս ճանապարհը սին և անարդյունք է, բայց մենք այլ ճանապարհ չունենք։Մենք չենք հավատում, որ կարող ենք որոշակի խաղաղ լուծում գտնել բոլորս միասին։ Ֆրանսիան շարունակում է ձևեր թափել, իբր մենք Հայաստանի կողքին ենք։

2․Հարց․

-Էլ ինչ պետք է անի Ալիեւը, որպեսզի Արեւմուտքը, Ֆրանսիան հստակ գործողությունների դիմեն, մասնավորապես, պատժամիջոցների։

Պատասխան․

-Ֆրանսիան ակտիվ է, չի սահմանափակվում միայն հայտարարություններով: Կարծում եմ՝ սա ճիշտ ճանապարհ է: Ակտիվ միջնորդության եւ աներկբա աջակցության ճանապարհը, որն արտահայտվում է նաեւ այսօր իմ ներկայությամբ Հայաստանում։

Իրականում․

-Ֆրանսիան ձևեր է թափում, իբր ակտիվ աջակցում է Հայաստանին։ Մենք այլ ճանապարհ չունենք։ Հասկացե՛ք վերջապես, Ադրբեջանը Արևմուտքի և Ֆրանսիայի համար կարևոր գործընկեր է, հատկապես էներգառեսուրսների մատակարարման առումով և մենք երբևէ պատժամիջոցներ չենք կիրառի Ադրբեջանի և Ալիևի նկատմամբ։Ինչ վերաբերում է իմ Հայաստան այցին, ապա այն ընդամենը ցուցադրական բնույթ է կրում, ֆրանսահայ համայնքին բավարարելու համար։

3․Հարց․

-Եթե այնուամենայնիվ, Ալիեւը գնա ռազմական գործողությունների, արդյոք Ֆրանսիան միջնորդից կվերածվի Հայաստանին աջակցող կողմի։

Պատասխան․

-Ես չեմ պատասխանում հարցերի, որոնք ենթադրական են: Այսօր առկա փաստերի հետ կապված բավական բան կա անելու, անիմաստ է հիպոթետիկ իրավիճակներ պատկերացնել։ Իրականում․

-Միթե՞ դուք այդքան միամիտ ու պարզունակ ժողովուրդ եք։ Այդպես էլ չհասկացաք, որ ձեր երկիրը, սահմանները դուք պետք է պաշտպանեք։ Ինչո՞ւ պետք է ֆրանսիացի զինվորականը զոհվի հանուն այլ երկրի։ Վերջապես, հիշեք 1921թ․ Կիլիկիայում ինչպես Ֆրանսիան լքեց հայ ժողովրդին։ Դուք պատմությունից դասեր չեք քաղում։

4․Հարց․

-Հաշվի առնելով, որ Ֆրանսիայի Սենատը Հայաստանին աջակցող բանաձև է ընդունել, որում նաև կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը, չի պատրաստվում արդյոք Ֆրանսիան անել առաջին քայլը և ճանաչել Արցախի անկախությունը։

Պատասխան․

-Ինչ վերաբերում է ԼՂ անկախության ճանաչմանը, դուք ճանաչում եք Ֆրանսիայի դիրքորոշումը և այսօր Ֆրանսիան չի ճանաչում այդ անկախությունը, սա համապատասխան է միջազգային իրավունքին, որին ենթարկվում ենք։

Իրականում․

-Ինչ վերաբերում է ԼՂ անկախության ճանաչմանը, ապա այդ հարցն առաջինը ինքներդ ձեզ տվեք։ Որպեսզի որևէ երկիր ճանաչի ԼՂ անկախությունը, առաջինը այն պետք է անի Հայաստանը։Իսկ ձեր իշխանությունը ոչ միայն այն չի ճանաչում, այլև հրաժարվել է ԼՂ-ից, այն համարելով Ադրբեջանի մաս։Իհարկե, ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի անքակտելի մաս է համարվում, բայց հասկացե՛ք վերջապես, կան պետական, ազգային շահեր։ Ֆրանսիան և Արևմուտքը իրենց շահերից ելնելով ճանաչել են Կոսովոյի անկախությունը, իսկ ԼՂ-ի հարցը չի տեղավորվում մեր շահերի մեջ, քանի որ, ինչպես նշեցի Ադրբեջանը մեր կարևոր գործընկերն է։

․Հարց․

– Ֆրանսիայի տեսակետից ի՞նչ կարգավիճակ է Լեռնային Ղարաբաղի համար նախատեսելի՝ խաղաղ կարգավորման համար: Պատասխան․

-Մեր դիրքորոշումը հստակ է, մենք չենք ճանաչել ԼՂ անկախությունը, եւ կարգավիճակը չպետք է Ֆրանսիայի կողմից սահմանվի: Այն պետք է սահմանվի միջազգային իրավունքի շրջանակներում տարբեր ժողովուրդների կողմից, եւ մասնավորապես, հակամարտության տարբեր կողմերի կողմից։ Իրականում․

–Նորից ու նորից կրկնեմ՝ ԼՂ կարգավիճակի հարցն առաջին հերթին կախված է Հայաստանի և ԼՂ հստակ դիրքորոշման հետ։ Ձեր անգործության և անինքնավստահության մեղքերը մի բարդեք այլ երկրների վրա։Համախմբվեք , հաստատակամություն ցուցաբերեք և ճանաչեք Արցախի անկախությունը, ապա միավորվեք։ Միայն այդ դեպքում և միջազգային իրավունքը և գուցե Ֆրանսիան կլինեն ձեր կողքին։ Հիշեք Շառլ դը Գոլի խոսքերը․ «Ընտրիր ամենադժվար ճանապարհը և դու մրցակիցներ չես ունենա»։ Այսօր, իմ տպավորությամբ, միայն Արցախի ժողովուրդն է հաստատակամ և եթե արցախցիները շարունակեն իրենց համառ պայքարը, անկասկած հաջողության կհասնեն։ Բայց ինձ զարմացնում է Հայաստանի իշխանության , նաև ժողովրդի կեցվածքը։Ես այլ նման պետություն չգիտեմ, որ իր հայրենակիցներին թողնի բախտի քմահաճույքին, ցեղասպանության վտանգի տակ։ Սա դավաճանությու՞ն է , թե՞ անտարբերություն։ Ինձ զարմացրեցին նաև Հայաստանի պաշտոնյաների ուրախ, ժպտերես դեմքերը, կարծես ամեն ինչ հիասքանչ է, չկա շրջափակված Արցախ, հայ գերիներ։ Ի՞նչ ասեմ․․․ 

Փակագծերը բացեց Ավետիք Իշխանյանը Ամենակարևոր լուրերը Հայաստանից՝ Telegram-ում

Հունվար 13,2023 17:18

 

Ավետիք Իշխանյան Արցախ Արցախի շրջափակում Հայաստան Ֆրանսիա

Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ավելին
Ավելին