79 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իննա Չուրիկովան: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Մարկ Զախարովի Լենկոմ» թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը։
Ըստ աղբյուրի՝ դերասանուհին մահացել է հունվարի 14-ին, հիվանդանոցում:
Ժողովրդական արտիստուհու վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 17-ին հարազատ թատրոնում:
Իննա Չուրիկովան ծնվել է 1943 թվականի հոկտեմբերի 5-ին: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում ու նկարահանվել ֆիլմերում: