f

Անկախ

2024-ից կներդրվի առողջության ապահովագրության համակարգը․ ի՞նչ է առաջարկում կառավարությունը և ի՞նչ է սպասվում քաղաքացիներին


Նախատեսվում է 2024-ից սկսել առողջության համապարփակ ապահովագրման համակարգի փուլային ներդրումը և գործընթան ավարտել 2026-ին։ Ակնկալվում է, որ 2027-ին համակարգի շահառու կլինի ՀՀ բնակչության առնվազն 95 տոկոսը։ 

Ի՞նչ ծառայություններ են ընդգրկվելու ապահովագրական փաթեթում, ամսական որքա՞ն է քաղաքացին վճարելու այդ փաթեթի համար, արդյո՞ք աշխատող քաղաքացին վճարելու է նաև չաշխատողների առողջությունն ապահովագրելու համար,  ի՞նչ սահմանափակումներ են գործելու մատուցվող ծառայությունների ծավալի և վճարների առումով դեռևս հստակ չէ։ Բայց հարցերի պատասխանը պարզ կդառնա առաջիկա ամիսներին։

Հանրային քննարկման է ներկայացվել «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» նախագիծը։ Քաղաքացիները և շահագրգիռ կազմակերպությունները մինչև հունվարի 26-ը կարող են կարծիք ներկայացնել նախագծի մասին։

Փաստաթղթի համաձայն արդեն այս տարվա ապրիլին պետք է մշակվի Առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանն ուղղված օրենսդրական փաթեթը, հունիսին մշակվեն պետության և ինքնուրույն մասնակիցների կողմից ԱՀԱ-ին միանալու վճարների կատարման մեխանիզմները, որոշվեն ըստ բնակչության խմբերի պետության համաֆինանսավորման չափաքանակները։ Հուլիսին արդեն պետք է ստեղծվի Առողջության համա­պարփակ ապահովա­գրու­թյան հիմնադրամը, մշակվեն կառույցի գործունեությունը կարգավորող   ենթաօ­րենս­դրական նորմատիվ իրավական ակտերը։  Հենց Հիմնադրամն է ապահովելու  ապահովագրվածների առողջապահական ծախսերի համար անհրաժեշտ գումարների հաշվարկման և ծախսման արդյունավետությունը։

Փաստաթղթում ի մի են բերված 2019-ից ի վեր տեղի ունեցած հանրային քննարկումների արդյունքները ԱՀԱ ներդրման վերաբերյալ։ 

ԱՀԱ անհրաժեշտությունը

Նախագծի հեղինակները փաստում են, որ ՀՀ-ն նմանատիպ եկամուտներով երկրների շարքում առնվազն 4 անգամ պակաս գումար է ուղղում առողջապահական համակարգի ֆինանսավորմանը՝ ՀՆԱ 1,4 տոկոսը։ « Ոչ բավարար չափով ֆինանսավորումը բերել է ծառայությունների մատուցման համակարգի մասնատման, իրական ծախսերից ցածր փոխհատուցվող գների, բժշկական մասնագիտացված անձնակազմի բացակայությանը մարզերում: Ֆինանսական մատչելիության ցածր մակարդակը բերել է բժշկական կազմակերպությունների թերի ծանրաբեռնվածությանը և ֆինանսական պատճառներով ոչ աղքատ բնակչության 12,6%-ը, աղքատների 24,5%-ը և ծայրահեղ աղքատների 49%-ը չի հաճախում ԱԱՊ բժշկի»,- ասված  է նախագծում։

 ԱՀԱ ներդրման արդյունքում ակնկալվում է, որ կվարելավվեն հիվանդացության և մահացության ցուցանիշները, կավելանա  կյանքի միջին տևողությունը, կնվազի առողջական խնդիրների հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակը։

Հիմնավորելով ԱՀԱ անհրաժեշտությունը՝ նախագծի հեղինակները նշում են, որ  տնային տնտեսությունների եկամուտներից առողջապահական ծախսերին 10%-ից ավելին ուղղելու ցուցանիշով (16.1%), Հայաստանը գերազանցում է համաշխարհային (12.7%) և տարածաշրջանային (7.4%) միջին ցուցանիշները: Բնակչության շուրջ 9%-ի մոտ սպառողական ծախսերի ավելի քան 25%-ը կազմում են առողջապահական ծախսերը, որի հետևանքով վերջիններիս շուրջ 6%-ը աղքատանում է՝ ինչն ամենաբարձր ցուցանիշներից մեկն է տարածաշրջանում։

Վկայակոչելով սոցհարցումների արդյունքները՝ նշվում է, որ  հարցմանը մասնակցածների գերակշիռ մասը՝ 60-80% նախընտրություն է տվել ԱՀԱ-ին: Այն հարցին, թե արդյոք պատրաստ են վճարել իրենց եկամտից որոշակի մասնաբաժին ԱՀԱ համակարգին, մասնակիցների մոտ 73%-ը պատասխանել է՝ «այո»։

«ԱՀԱ ներդրումը ենթադրում է ուղղակի ազդեցություն սոցիալական հարաբերությունների վրա։ Բնակչության բոլոր խմբերի համար հիմնական և նվազագույն ծառայությունների փաթեթի սահմանումը կբացառի բնակչության մոտ առաջացած շփոթությունը և անորոշությունը՝ պետության կողմից անվճար երաշխավորվող ծառայությունների վերաբերյալ։ Ապահովագրավճարների վճարման հիմքում դնելով սոցիալական և առողջական ռիսկերի հաշվարկումը, հնարավորություն է ստեղծվում բնակչության բոլոր խմբերին տրամադրել երաշխավորված անվճար ապահովագրական ծածկույթ, որի համաֆինանսավորման չափը կորոշվի հաշվի առնելով շահառուների եկամուտները և վարքագիծը»,- ասված է փաստաթղթում։

Երբ և ինչպես է ներդրվելու

Նախատեսվում է ԱՀԱ ներդնել  փուլային տարբերակով, 2023 թվականը կլինի «նախապատրաստական փուլ»․ հաջորդ երեք տարիները՝ 2024-2026 թվականները կլինեն «փորձարկման փուլ», իսկ արդեն չորրորդ տարվանից` 2027 թվականից ԱՀԱ-ն կկիրարկվի ամբողջությամբ։

Ըստ հայեցակարգի՝ 2024-ի  ընթացքում ԱՀԱ-ում կընդգրկվեն  պետության կողմից սահմանված բնակչության խմբերը, այդ թվում՝ նպաստի համակարգում ընդգրկված և 28,01 և ավելի միավոր ունեցող ընտանիքի անդամներ, հաշմանդամություն ունեցող անձիք, մինչև 18 տարեկան երեխաներ, բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված այլ անձիք, սոցիալական փաթեթում ընդգրկված շահառուներ։2025-ի  ընթացքում պետության կողմից սահմանված բնակչության խմբերին կմիանան նաև 63 և բարձր տարիքի քաղաքացիները, ինչպես նաև պետական հատվածի վարձու աշխատողները։ Իսկ  2026 թվականին ԱՀԱ-ին հնարավորություն կունենան միանալու բոլոր վարձու աշխատողները, ինքնազբաղված անձինք և գնուղատնտեսությունում զբաղվածները։

Իսկ ներկայում կիրառվող կամավոր բժշկական ապահովագրությունն արդեն կներառի առողջության համապարփակ ապահովագրության փաթեթներում  չընդգրկված ծառայությունները:

Ֆինանսավորումը

Համակարգի ֆինանսավորման աղբյուրները երկուսն են՝ պետբյուջեն և շահառու քաղաքացիների վճարումները։

Ընդ որում, կենսաթոշակառու և նպաստառու շահակիցների պարագայում պետությունը կարող է ապահովագրավճարների չափով բարձրացում նախատեսել և այդ գումարներն ուղղել ապահովագրման համակարգին։

Իսկ սոցիալական փաթեթի շահառու աշխատակիցներին հնարավորություն կընձեռնվի  սոցիալական փաթեթի գումարը վերահասցեագրել  որպես ապահովագրական վճար։

Անբարեխղճության կանխումը

Իսկ ինչպես են կանխվելու հնարավոր անբարեխղճությունները, օրինակ՝ բուժհիմնարկների կողմից պացիենտին ոչ անհրաժեշտ ծառայություններ մատուցելը։

Նախատեսվում է, օրինակ, համակարգի շահառուներին խրախուսել ծառայությունների քիչ սպառման համար, սահմանափակել փոխհատուցումները որոշ ծառայությունների համար, սահմանել ծառայությունների դիմաց փոխհատուցման առավելագույն գումար և այլն։

Կաշխատի արդյոք համակարգը, թե կդառնա հերթական մեռելածին նախաձեռնությունը, ցույց կտա ժամանակը։ Թղթի վրա լավ նախագիծ ունենալը դեռ երաշխիք չէ արդյունավետ իրագործման համար․ դրա ապացույցները մեր երկրում բազմաթիվ են։

Համենայնդեպս, անգամ հանրային քննարկման փուլում քաղաքացիների մոտ առկա է թերահավատություն։ Այսպես, քաղաքացի Տիգրան Ստեփանյանը, արձագանքելով քննարկվող նախահծին,  գրել է․ «Ըստ էության հերթական հարկային բեռի ծանրացմանն ուղղված նախագիծ՝ այս անգամ էլ առողջապահական և/կամ այլ բարի նպատակներով։ Եվ այդ բեռը կրողները միևնույն է վճարելու են իրենց բուժման համար, ուղղակի իրենց հաշվին ստողծվելու են լրացուցիչ հիմնարկներ՝ տնօրեններով, փոխտնօրեններով և այլ էֆեկտիվ մենեջերներով, ամնեն մեկն իր վարորդ-քարտուղարուհիներով և այլն, մի շարք բուժհաստատություններ էլ պետպատվերի հաշվին լրացուցիչ գերշահույթ են ստանալու»։

Քաղաքացի Գոհար Մինասյանն էլ առաջարկում է համակարգում ընդգրկել միայն անչափահասներին, թոշակառուներին և պաշտանոպես աշխատող և հարկ վճարող քաղաքացիներին։ «Չաշխատող և հարկ չվճարող 18-63 տարեկան  քաղաքացիները իրավունք չունեն  օգտվել այս ծրագրից»,- ասում է նա։

 

առողջապահություն առողջության ապահովագրության փաթեթ ՀՀ Առողջապահության նախարարություն խմբագրի ընտրանի հանրային քննարկում Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին