f

Անկախ

Արցախի ԱԺ խմբակցությունները նպատակահարմար չեն համարում այս իրավիճակում ընտրություններ անցկացնելը


Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները ճգնաժամային այս իրավիճակում նպատակահարմար չեն համարում խորհրդարանական եւ նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումը, ինչը չէր բացառել Արցախի Ազգային ժողովի նախագահը։

«Դա պոպուլիստական հայտարարություն է ԱԺ նախագահի կողմից, իսկ եթե պոպուլիստական չէ, ապա պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն, իհարկե, վտանգները չեզոքացվելու դեպքում։ Եթե իշխանությունը չի կարողանում այդ վտանգները չեզոքացնել ու այսօր պոպուլիզմով է զբաղվում, ապա դա անընդունելի է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

Արցախում խորհրդարանական եւ նախագահական հերթական ընտրությունները նախատեսված են 2025 թվականի գարնանը։ Երկու օր առաջ՝ հունվարի 14–ին, Արցախի ԱԺ նախագահը լրատվամիջոցների հետ զրույցում չէր բացառել արտահերթ ընտրությունների անցկացումը եւ հայտարարել է, որ այդ դեպքում ինքը կառաջադրվի նախագահի թեկնածու։

Արցախում դեռ մեկ տարի առաջ էր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծվել։  Քնարկվում էր նախագահական համակարգից հրաժարվելու եւ կիսանախագահականին վերադառնալու հնարավորությունը, սակայն, 2022 թվականի տարեվերջին Հանրապետության նախագահը դիմել էր ԱԺ նախագահին՝ Սահմանադրության փոփոխության նախագիծը շրջանառությունից հանելու համար։ 

«Արդարություն» խմբակցությունը, որը դեռ 44–օրյա պատերազմից հետո էր բարձրաձայնում նախագահի հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին, երկու տարի անց հայտարարում է՝ այդ օրակարգից հետ չեն կանգնել, բայց Արցախում վտանգները չչեզոքացնելու պարագայում արտահերթ ընտրություններ անելն՝ ընդունելի չէ։

«Երկու տարի է՝ Արայիկ Հարությունյանը եւ Արթուր Թովմասյանը պնդում են, որ Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգ կա եւ միայն այդ վտանգները չեզոքացնելու դեպքում կարող են ընտրություններ անցկացվել։ Եթե իրենք կարողացել են այդ վտանգները չեզոքացնել, ապա մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների գնալ»,–  նկատեց Դավիթ Գալստյանը։

Արթուր Թովմասյանի հայտարարությունից  ժամեր անց մամուլում հրապարակումներ եղան, որ պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրաժարական է տալու։ Որոշ ժամանակ անց Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ  չի պատրաստվում հրաժարական տալ, իսկ երկրի նախագահի, հետեւաբար՝ նաեւ խորհրդարանի հնարավոր հրաժարականn անդընդունելի համարեց՝ ստեղծված իրավիճակում։

«Բոլորիս ջանքերը պետք է բազմապատկել՝ հաղթահարելու Արցախի առաջ ծառացած մարտահրավերները։ Այս իրավիճակում մենք թշնամու օրակարգը սպասարկելու եւ հանձնվելու իրավունք չունենք: Մենք հիմա Արցախը հայկական պահելու իրական հնարավորություն ունենք»,– գրել էր պետնախարարը։

Դավիթ Գալստյանի կարծիքով՝  Արցախում իշխանությունների միջեւ հակասություններ կան։

«Ելնելով Արթուր Թովմասյանի եւ Ռուբեն Վարդանյանի հայտարարություններից, պարզ է, որ իշխանական թեւի մեջ խնդիրներ կան։ Նրանք իրենց մեջ եղած խնդիրները պետք է ներսում լուծեն, ոչ թե հանրայնացնեն, եթե նրանք իրար հետ խնդիր ունեն, ապա դրա մասնակիցը չպետք է դառնա 120 հազար բնակչությունը»,– ասաց Գալստյանը։

«Հայ Հեղափոխական Դաշնակցությունը» նույնպես կողմ է արտահերթ ընտրություններին, բայց այս փուլում, երբ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է եւ Արցախում հումանիտար աղետ է, խմբակցության քարտուղար Վահրամ Բալայանի խոսքով՝ արտահերթ ընտրություններ անցկացնելը նպատակահարմար չէ։

«Որոշակի լարվածություն, տարբեր տեղերից ճնշումներ կան, այս դեպքում պետք է կենտրոնանալ այդ ամենի դիմակայելու շուրջ։ Իսկ եթե հարցը դիտարկենք ընդհանրական, ապա կարծում եմ՝ իրավիճակը լիցքաթափելուց հետո պետք  է  պայմաններ ստեղծել ընտրություններ կազմակերպելու համար։ Այս իրավիճակում ընտրություններ կազմակերպելը տեխնիկական խնդիրներ է առաջացնելու, բացի այդ՝ արժե՞ եղած ռեսուրսը դրա համար ծախսել, ընտրությունները պետք է լինեն բարվոք վիճակում»,– նշեց  Վահրամ Բալայանը։

Արամ Հարությունյանը, որը «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունից է, որն իշխող «Ազատ հայրենիք» կուսակցության հետ կոալիցիայի մաս է, կարծում է՝ այս փուլում արտահերթ ընտրությունների անցկացումը ճիշտ չէ։

«Բավականին լուրջ ռիսկեր եմ տեսնում արտահերթ ընտրությունների հետ կապված, թշնամին կարող է առիթն օգտագործել, ճնշումներ գործադրել եւ թույլ չտալ, որ Արցախում քաղաքական պրոցեսներ ընթանան եւ ընտրություններ լինեն, ինչը պետականության համար լուրջ խնդիրներ է ստեղծելու, հետեւաբար այս փուլում ճիշտ չէ նման ռիսկի գնալ։ Պարոն Թովմասյանն ընդամենը չէր բացառել արտահերթ ընտրությունները, իմ տեղեկություններով՝ այսօր օրակարգում նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի, ինչպես նաեւ արտահերթ ընտրությունների հարց չկա»,– ասաց Արամ Հարությունյանը։

Արցախի ԱԺ հայտարարություն Արցախի շրջափակում Հայաստան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին