f

Անկախ

Ղազախստանը խստացնում է միգրացիոն կանոնները


Ղազախստանն այլեւս թույլ չի տա Ռուսաստանի քաղաքացիներին անսահմանափակ ժամանակով մնալ երկրում։ Ղազախստանի տարածքում լեգալ կեցության ժամկետի թարմացման համար մինչ այժմ ռուսաստանցիները կարող էին օգտագործել այսպես կոչված «վիզարանը»՝ երեք ամիսը մեկ անգամ հատել Ղազախստանի սահմանը եւ անմիջապես վերադառնալ։

Աստանայի որոշումը հրապարակվել է այս շաբաթ պաշտոնական կայքում։

Ղազախստանի կառավարությունը կարգելի այս կարգը հունվարի 26-ից՝ ռուսաստանցիներին եւ Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների քաղաքացիներին պարտավորեցնելով թույլատրված եռամսյա կեցությունից հետո առնվազն 90-րդ օրը հեռանալ երկրից։

Երկրի ՆԳՆ-ն, որն առաջարկության հեղինակն է, հայտարարել է, որ այս միջոցը պետությանը թույլ կտա ուժեղացնել միգրացիայի վերահսկողությունը։

Ղազախստանի իշխանությունները հայտարարել են, որ բնակչության արտասովոր մեծ ներհոսքը նպաստել է գնաճի ավելացմանը, որն անցած տարի գերազանցել էր 20 տոկոսը, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 1990-ականներից ի վեր։

Սեպտեմբերի 21-30-ին Ղազախստան է մտել 400 000 ռուսաստանցի, ասել է ՆԳՆ Միգրացիոն ծառայության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ասլան Ատալիկովը։  Դրան նախորդել էր Ռուսաստանում 2022թ. սեպտեմբերի 21-ի մասնակի զորահավաքի հայտարարումը։ Համեմատության համար. անցած տարի, Ատալիկովի տվյալներով, Ղազախստանի սահմանը հատել է 3 մլն ռուսաստանցի, գերազանցապես երիտասարդ տղամարդիկ։

Ղազախստան միգրացիոն ճգնաժամ Աշխարհում

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին