f

Անկախ

Զինվորները փորձել են դուրս գալ կացարանից, բայց կրակը հենց մուտքի մոտ է եղել. մանրամասներ


Կացարանի պատուհանով, որը պատված է եղել ճաղավանդակներով, մի քանի զինծառայող փորձել են դուրս գալ։ Ըստ երևույթին` դրանք հենց վիրավոր զինծառայողներն են եղել։

 Sputnik Արմենիայի թղթակիցներն այս պահին Գեղարքունիքի մարզում են` Ազատ գյուղում, որտեղ գիշերը ողբերգական ելքով հրդեհ է տեղի ունեցել։ Դեպքի վայրում նրանց հաջողվել է մանրամասներ իմանալ ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի մասին։

Պարզվում է` կացարանում տեղադրված է եղել փայտի վառարան, որը գտնվել է կացարանի մուտքի մոտ։ Ուժեղ կրակի բռնկման պահին վերակարգի զինծառայողները եղել են բակում, իսկ ներսում քնած է եղել անձնակազմը։

 

Քանի որ կրակը շատ ուժեղ է եղել, քնած զինծառայողներից մի քանիսը ծխահարվել են, իսկ մյուսները փորձել են դուրս գալ, բայց քանի որ հենց մուտքի մոտ է եղել կրակը, նրանց չի հաջողվել դա անել։ Այդ ընթացքում վերակարգի զինծառայողները ներս են մտել, որպեսզի օգնության հասնեն համածառակայիցներին, բայց նրանք էլ են հրդեհի զոհ դարձել։

Կացարանի պատուհանով, որը պատված է եղել ճաղավանդակներով, մի քանի զինծառայող փորձել են դուրս գալ։ Ըստ երևույթին` դրանք հենց վիրավոր զինծառայողներն են եղել։

Տեղում քննչական գործողություններն ավարտվել են։

Զոհվածներից մեկի ծնողը, որը դեպքի վայր էր եկել որդու մասին լուրի հետևից, տեղում իմացավ, որ տղան մահացել է։

 

Հիշեցնենք` դեպքի մասին այսօր հայտնել էր ՀՀ ՊՆ–ն։

Նշվում էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։

Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կա 15 զոհ և 3 վիրավոր։ Մահացածները ժամկետային զինծառայողներ են։

Դեպքի առնչությամբ արդեն պաշտոնանկություններ են եղել։

 

հրդեհ ՀՀ ՊՆ զոհեր Հայաստան

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին