f

Անկախ

Վստահ եմ, որ այս ամենը միտումնավոր է արվում. ռազմական փորձագետ


Առանց երկար մտածելու արագ գլխատում են ճակատային կորպուսը, իսկ հարկ եղած դեպքում նորից կսկսեն մեղադրել զինվորականներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ «Վստահ եմ, որ այս ամենը միտումնավոր է արվում։ Փաշինյանը՝ որպես ավտորիտարիզմի հակումներ ունեցող պոպուլիստ, ձգտում է քայքայել այն ինստիտուտները, որոնք իրեն չեն ենթարկվում, եւ վերակառուցում է դրանք իր անձի շուրջ»,-ասաց նա։

Վրթանեսյանը հիշեցրեց, որ Փաշինյանն իշխանության գալուց հետո առաջին հերթին զինկոմիսարին ստորադասեց պաշտպանության նախարարությանը, թեեւ վերջինս պետք է անկախ լիներ, որպեսզի նույն ՊՆ-ում անաչառ ստուգում իրականացներ։ Այս բոլոր համակարգերը ոչնչացվում են: «Փաշինյանի պաշտոնավարման 5 տարիների ընթացքում երկրորդ կորպուսում փոխվել են երեք հրամանատարներ, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հինգ պետեր»,-նշեց Վրթանեսյանը: 

Մարտի դաշտում պարտությունը փորձագետը ոչ միայն զինվորի, այլ ամբողջ համակարգի խնդիր համարեց՝ համալրում, պլանավորում, զորավարժություններ։ «Հայաստանը երկու տարվա ընթացքում ոչ մի խոշոր զորավարժություն չի անցկացրել»,-հիշեցրեց նա։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 3 զինծառայող։

Հարուցվել է քրեական գործ։ Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորական։

 

Կարեն Վրթանեսյան Տեսանյութ հայոց բանակ Նիկոլ Փաշինյան Հայաստան

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին