f

Անկախ

«Ժողովուրդ». Պաշտոնական անփութություն ու սգի թեման փակելու մղում


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.2018 թվականի տարեսկզբին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռեւս ընդդիմադիր պատգամավոր էր եւ պատեհ-անպատեհ բոլոր առիթներով քննադատում էր բանակի վարքն ու բարքը, կենցաղավարությունը, առավել մեծ խանդավառությամբ խոսում բանակի զոհերի մասին, Զինված ուժերում դժբախ պատահարի՝ շմոլ գազից թունավորման հետեւանքով մահացած զինծառայողի միջադեպը սարսափ էր համարում:

Վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանը, սակայն, ոչ միայն սարսափ որակումը չի տալիս Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական, 15 ժամեկտայինի կյանք խլած միջադեպին, այլեւ արագ-արագ, ոտքի վրա ցանկանում է առանց նախաքննության ավարտի ու միջադեպի բոլոր հանգամանքների պարզաբանման առաջինը հայտնել, թե ինչ է կատարվել զորամաս համարվող հյուղակում, որտեղից փրկվել են 3 հոգի, սակայն ի վիճակի չեն խոսել: 2023-ի տոնական միջոցառումների վրա միլիոնավոր դոլարներ են ծախսվել, բայց սահմանը պաշտպանող ու երկրի անվտանգությունը հսկող 18-ամյա զինվորը տանն անգամ չնմանվող ինչ-որ կացարանում է բնակվում: Թերեւս սա՛ է Նիկոլ Փաշինյանի պահած բանակի երեսը:

2 տարի առաջ, երբ ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ահազանգում էր առաջնագծի կահավորանքի մասին, Փաշինյանը գլուխ էր գովում, թե արվում է ամն բան, սակայն գաղտնի: Իրականում կառավարության անդամները, իշխանական պատգամավորներն ու ՔՊ-ական ամենատարբեր չինովնիկները շտապում են հավելավճարներ ստանալ, «վոյաժների» մեկնել ու գերթանկարժեք հարսանիքներ, կնունքներ, ծնունդներ կազմակերպել, բայց նույն այդ պահին իշխանությունը, մեկ-երկու երկրորդական պաշտոն զբաղեցնող զինվորականի աշխատանքից ազատելով, շտապում է փակել 15 ընտանիքի սգատեր դարձնելու անչափ ցավոտ թեման:

Եթե իշխանությունն ինչ-որ կերպ այս ամենը կարողանար «նախկինների» հետ կապել, ապա, վստահեցնում ենք, առանց վարանելու մեղքն իր վրայից նրանց վրա կգցեր ու հանգիստ շունչ քաշելով՝ նորից կսկսեր բանակին ելակ հրամցնելու մասին անդուլ եւ անդուր տեքստերը հրապարակ բերել»։

Առավել մանրամասն սկզբնաղբյուրում

հրդեհ զորամասեր զոհեր և վիրավորներ Հայաստան

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին