f

Անկախ

Փորձագիտական համայնքը մտահոգ է. նոր օրենքը խնդրահարույց է. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Օտարերկրացիները Հայաստանում կկարողանան առանց լիցենզիա ստանալու բիզնես գործունեությամբ զբաղվել։ Օտարերկրյա ընկերությունները պարզեցված ընթացակարգով կկարողանան զբաղվել միայն բիզնեսի որոշ տեսակներով. դրանք են՝ մասնավոր պահնորդական գործունեություն, փոստային կապի գործունեություն, երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպում, ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների իրականացում, տաքսի ծառայություն, շինարարության իրականացում, շինարարության որակի տեխնիկական հսկողություն, ինժեներական հետազննում, շենքերի եւ շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն եւ այլն:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ այս կարգի գործողությունը տարածվելու է Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձանց վրա:

Նշենք, որ այս մասին որոշման նախագծի հեղինակն Էկոնոմիկայի նախարարությունն է: Բայց, մյուս կողմից, փորձագիտական համայնքն է սկսել մտահոգվել՝ այս թեմայի հետ կապված: Շատերը կարծում են, որ այս նախագծի՝ կյանքի կոչվելուց հետո Իրանում բնակվող հազարավոր ադրբեջանցիներ կարող են գալ ՀՀ ու այստեղ զբաղվել ուղեւորափոխադրմամբ, շինարարությամբ կամ մեկ այլ բիզնեսով:

Արդյոք վերահսկողություն կլինի, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Իսկ մինչ այդ տեղեկացնենք, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանում օտարերկրացիների կողմից գրանցվել է ավելի քան 3000 իրավաբանական անձ: Օտարերկրացի անհատ ձեռնարակատերերի թիվը հասնում է 5000-ի:

Նշենք, որ նրանք հիմնականում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, որոնք գործունեություն են ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ առեւտրի ոլորտներում»:

Մանիամասները՝ թերթի այսօրվա համարում։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն օտարերկրացիներ բիզնես Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին