Հայաստանի տղամարդկանց 83-րդ առաջնությունում կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Միայն երկու շախմատիստ է հաղթանակ տոնել` Տիգրան Հարությունյանը և Զավեն Անդրիասյանը:
Միավորը կիսել են Պետրոսյանները, Հակոբյան-Տեր-Սահակյան, Ղարիբյան-Հովհաննիսյան զույգերը:
Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարը 5 միավորով Մանուէլ Պետրոսյանն է, 4,5 միավորով առաջատարին հետապնդում են Սամվել Տեր-Սահակյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Հարությունյանը: