f

Անկախ

ԱՄՆ-ը ահազանգում է՝ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը վավերացնելու Թուրքիայի դիմակայության պատճառով


ԱՄՆ-ը ահազանգում է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը վավերացնելու Թուրքիայի դիմակայության պատճառով աճող անհամբերության մասին, գրել է Bloomberg-ը։

«Միացյալ Նահանգները կոչ է անում մնացած դաշնակիցներին որքան հնարավոր է արագ վավերացնել անդամակցությունը»,- ավելի վաղ ասել էր պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ խոսելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հաավիստոյի հեռախոսազրույցի մասին։ Նա նման ձեւակերպումներ է օգտագործել՝ ամփոփելով Բլինքենի եւ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրեմի խոսակցությունը։

Բանակցությունները հաջորդել են Վաշինգտոնում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ Բլինքենի հանդիպմանը։

«Մենք մերձավոր դաշնակիցներ եւ գործընկերներ ենք, դա նշանակում է, որ մենք տարաձայնություններ չունենք, բայց երբ մենք տարաձայնություններ ենք ունենում, քանի որ դաշնակիցներ ու գործընկերներ ենք՝ մենք դրանք մշակում ենք այդ ոգով»,- ասել է Բլինքենը   թուրք գործընկերոջ հետ հանդիպումից առաջ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է Շվեդիային կոչել՝ հաշվեհարդար տեսնել Թուրքիայում արգելված քրդական խմբավորումների հետ։ Շվեդիան պնդում է, որ հետեւում է համաձայնագրին, որը կնքվել է անցած տարվա հունիսին ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթաժողովում։ Այնուամենայնիվ, Թուրքիան ցանկանում է, որպեսզի Շվեդիան ձեռնարկի հետագա քայլեր, ներառյալ կասկածյալների, որոնց «ահաբեկիչներ» է համարում, արտահանձնումը։

Աշխարհում ԱՄՆ Շվեդիա Ֆինլանդիա Թուրքիա ՆԱՏՕ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին