f

Անկախ

Բայդենի վարչակազմի եւ Բեռլինի միջեւ դիմակայությունը, Ուկրաինա տանկեր ուղարկելու հետ կապված, շարունակվում է


Ջո Բայդենի վարչակազմի եւ Բեռլինի միջեւ դիմակայությունը Ուկրաինա տանկեր ուղարկելու հետ կապված՝ շարունակվում է։

Վերջին օրերին գերմանացի պաշտոնյաները հայտարարել են, որ «Լեոպարդ» տանկեր չեն ուղարկի Ուկրաինա եւ թույլ չեն տա դա անել որեւէ այլ երկրի, եթե ԱՄՆ-ը չհամաձայնի ուղարկել իր M1 Abrams տանկերը։ Պենտագոնն արդեն մի քանի ամիս է՝ ասում է, որ չի պատրաստվում անել դա՝ նկատի ունենալով նյութատեխնիկական ծախսերը։

«Նրանք մեզ իրենցից կախված վիճակում են պահում»,- CNN-ին ասել է Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան՝ ավելացնելով, որ գերմանացիները տեղից չեն շարժվի, որպեսզի «Լեոպարդ» տանկեր ուղարկեն։

Տանկային դիմակայությունը տեղի է ունենում ԱՄՆ-ի եւ նրա եվրոպական դաշնակիցների միջեւ ավելի ամսշտաբային վեճերի ֆոնին՝ կապված Ուկրաինա ավելի արդիական զինատեսակներ, այդ թվում մեծ հեռահարության հրթիռներ ուղարկելու հետ, որոնք Ուկրաինային թույլ կտային խոցել թիրախները մինչեւ 200 մղոն հեռավորությամբ։

Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Ֆինլանդիան եւ Բալթյան երկրները պնդում են, որ ՆԱՏՕ-ի անդամները Կիեւին տրամադրեն ավելի ծանր սարքավորումներ։

Անցած շաբաթ բրիտանացիները սաստկացրել էին ճնշումն իրենց արեւմտյան դաշնակիցների վրա՝ հայտարարելով, որ Ուկրաինա կուղարկեն 14 Challenger տանկեր։ Բայց Գերմանիան եւ ԱՄՆ-ը նախկինի պես դեմ էին սեփական տանկեր ուղարկելուն։

Բեռլինն էլ ավելի է Բայդենի վարչակազմին ներքաշել դիմակայության մեջ՝ ենթադրելով, որ տանկերի առաքումը կախված է այն բանից, որ ԱՄՆ-ն անի նույն բանը։

«Եթե Ամերիկան որոշի Ուկրաինա տանկեր մատակարարել, դա կթեթեւացնի Գերմանիայի խնդիրը»,- ասել է Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը Bloomberg-ի հարցազրույցում։

Չորեքշաբթի Դավոսում պատասխանելով Ուկրաինա տանկերի մատակարարման մասին հարցին՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ իրենք «երբեք ինքնուրույն ոչինչ չեն անում, այլ մյուսների, հատկապես ԱՄՆ-ի հետ միասին»։

Արեւմտյան պաշտոնյան բացատրել է, որ Շոլցի համար տանկերի հարցը «կարմիր, կարմիր, կարմիր գիծ է»։ «Գերմանական տանկերը նորից [կռվում են] Ռուսաստանի դեմ։ Բարոյական հարց է։ Հասկանալի՝ պատմական տեսակետից։ Եվ այնուամենայնիվ, խոսելով բարոյական բեռի մասին՝ կցանկանայի, որպեսզի գերմանացիները մեր օրերում ավելի համակրեին Լեհաստանին։ Էլ չեմ ասում Ուկրաինայի մասին։ Մի՞թե գերմանական տանկերը չեն սպանել ուկրաինացիներին 80 տարի առաջ։ Հիմա նրանք կարող են պաշտպանել նրանց ռուսական բարբարոսական ագրեսիայից»։

Բեռլինում ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթին Լլոյդի եւ նրա գերմանացի պաշտոնակցի միջեւ հինգշաբթի օրվա հանդիպման նախօրեին ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը «շատ լավատես է, որ մենք կհասնենք առաջընթացի» տանկերի հարցում։

Բայց ԱՄՆ կառավարությունում բոլորը չէ, որ համամիտ են այդ լավատեսությանը։ Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ մասնավոր կարգով հիասթափություն են հայտնել՝ կապված այն բանի հետ, որ գերմանացի պաշտոնյաներն արել են այն, ինչը, ԱՄՆ-ի կարծիքով,  ամերիկյան եւ գերմանական տանկերի կեղծ էկվիվալենտ է։

«Հիմարություն»,- ասել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան գերմանական տանկերի հետ միասին ամերիկյան տանկերի հարցապնդման մասին։ «Չի երեւում, որ նրանք հասկանում են տարբերությունը»։

Իրավիճակին ծանոթ ամերիկյան պաշտոնյաները CNN-ին ասել են, որ տանկերի հարցը դեռեւս լուծված չէ պաշպանության նախարարների ուրբաթ օրվա հանդիպումից առաջ, եւ որ զարմանալի կլիներ, եթե Գերմանիան մտափոխվեր՝ չնայած Օսթինին ճնշելու քարոզչությանը։

Աշխարհում զենքի մատակարարում Գերմանիա ԱՄՆ ռուս-ուկրաինական պատերազմ

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին