f

Անկախ

Դեռահասներին կկարողանան հետազոտել և վիրահատել մեծահասակների բժիշկները․ նախագիծ


Հայաստանում առկա է նեղ մասնագիտացում ունեցող մանկական բժիշկների  կադրային խնդիր և դրա լուծման նպատակով նախատեսվում է թույլ տալ, որ 14-18 տարեկան երեխաներին հետազոտեն և որոշակի բժշկական միջամտություններ իրականացնեն մեծահասակների բժիշկները։

Այս մասին տեղեկանում ենք հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի թիվ 276-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծից»։

Առողջապահության նախարարության  Լիցենզավորման գործակալության կողմից մշակված փաստաթուղթն առաջարկում է թույլ տալ, որ 15-ից մինչև 18 տարեկան երեխաների քիթ-կոկորդ-ականջաբանական վիրահատական միջամտություններն հնարավոր լինի իրականացնել  բժշկական օգնության և սպասարկման մեծահասակների հիվանդանոցային` քիթ-կոկորդ-ականջաբանական, անեսթեզիոլոգիական և վերակենդանացման տեսակներով լիցենզիայի շրջանակում:

14-ից մինչև 18 տարեկան երեխաների գինեկոլոգիական վիրահատական միջամտությունները ևս կարող են իրականացվել բժշկական օգնության և սպասարկման մեծահասակների հիվանդանոցային` գինեկոլոգիական, անեսթեզիոլոգիական և վերակենդանացման տեսակներով լիցենզիայի շրջանակում:

Զորակոչիկների առողջական վիճակի գնահատումը և ծառայության համար պիտանիության բժշկական փորձաքննությունը ևս կարող են իրականացնել մեծահասակների բժիշկները, եթե ԲԿ-ն չունի բժշկական օգնության և սպասարկման մանկական տեսակներով լիցենզիա։ 

Կադրային բացը լրացնելու նպատակով կգործի նաև շարժական մանկաբարձական և բուժքույրական ծառայություն։

«Հայաստանի Հանրապետությունում ներկայումս առկա է  բժշկական օգնության և սպասարկման մանկական տեսակներով գործունեության իրականացման կադրային լուրջ խնդիր: Հաշվի առնելով կադրային իրավիճակը և 14-ից 18 տարեկան երեխաների ֆիզիոլոգիական զարգացման վիճակը, մեծահասակների բժիշկների կողմից կարող են իրականացվել որոշակի հետազոտություններ և միջամտություններ»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Գործադիրն ակնկալում է, որ նախագծի ընդունման արդյունքում զգալիորեն կլուծվեն ՀՀ-ում առկա կադրային խնդիրները:

Բացի այդ, բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորման ենթակա տեսակների ցանկին կավելացվեն նոր տեսակներ` շարժական մանկաբարձական և շարժական բուժքույրական, ինչի շնորհիվ  «կկարգավորվի մարզերում նախաբժշկական` մանկաբարձական, ինչպես նաև դպրոցներում, ճամբարներում և լողափերում նախաբժշկական` բուժքույրական ծառայությունների պատշաճ կազմակերպման հարցը»:

Շահագրգիռ կողմերը մինչև հունվարի 31-ը կարող են առաջարկություններ ներկայացնել նախագծի վերաբերյալ։ Ներկա դրությամբ նախագծին հավասարաչափ կողմ ու դեմ են արտահայտվել՝ 50։50 հարաբերակցությամբ։ Իսկ «Ռեցեպտոր առողջության կենտրոն» ՍՊԸ առաջարկել է  վերաբացելլ ԵՊԲՀ  մանկաբուժական ֆակուլտետը՝ նշելով, որ հակառակ պարագայում «մի քանի տարի հետո ընդհանրապես մանկաբուժական ծառայություն չենք ունենալու»։ Նշենք, որ ԵՊԲՀ-ում 2004 թվականից մանկաբուժական կրթությունն իրականացվում է ընդհանուր բժշկության կրթության շրջանակում:

 

առողջապահություն ՀՀ Առողջապահության նախարարություն մանկաբուժություն բժշկություն խմբագրի ընտրանի հանրային քննարկում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին