Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Իշխանական քարոզչությունը թիրախավորեց հայտնի դասակի հրամանատարին, որովհետև ինքը ասեց երկու պարզ ճշմարտություն՝
1. Կան նաև այլ վարկածներ, բացի «հարմար» բարձրաձայնածից։ Սա նաև հաստատվեց երեկ պաշտոնապես։
2. Մեղավոր են բոլորը, սկսած վարչապետից, ՊՆ նախարարից, ԳՇ-ից։ Սա այնքան պարզ ճշմարտություն ա, որ անհնար ա վիճել։ Որովհետև իրենք են պատասխանատու զինվորի ծառայության պայմանների համար։
Ամբողջ իշխանական մեդիա-ֆեյքա-հ1-իրավապահ մեքենան միացավ պայքարելու մի տղայի դեմ, ով ընդամենը ասեց պարզ ճշմարտությունը։
Չտրամադրել տարրական պայմաններ, հետո մեղադրել զոհին, քավության նոխազ դարձնել ստորին օղակները, որոնք իշխանական ադմինիստրատիվ ռեսուրսին դիմադրել չեն կարող ու խուսափել սեփական պատասխանատվությունից։
Իսկ պատասխանատվությունից խուսափելը գիտեք ինչի է բերում՝ անպատժելիության զգացողության։ Ամբողջ առաջնագծով կարելի ա չբարեկարգել պայմանները, որովհետև ինչ դեպք էլ լինի, կբարդեն զոհի վրա»։
Ամբողջ առաջնագծով կարելի ա չբարեկարգել պայմանները, որովհետև ինչ դեպք էլ լինի, կբարդեն զոհի վրա
Կարդացեք նաև
- Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
- Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
- ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.