f

Անկախ

Էլմիրա Կարապետյան․ «Մրցումների մեկնում եմ՝ մեդալ նվաճելու նպատակով»


Վերջերս Սլովենիայի Ռուսե   և Խորվաթիայի Օսիեկ քաղաքներում կայացած  ISSF GRAND PRIX մրցաշարերում թիմային պայքարում իրենց լավագույն կողմերով դրսևորեցին Հայաստանի հրաձգության հավաքականի առաջատար մարզիկներ Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը՝ նվաճելով արծաթե և բրոնզե մեդալներ (10 մ, 30+30 կրակոց մրցաձևում, 10մ օդամղիչ ատրճանակ)։
Անկախի հետ զրույցում Էլմիրա Կարապետյանը կիսվում է տպավորություններով, խոսում մրցաշարից առաջ հիվանդությունից հետո արագ վերականգնվելու և եզրափակիչներում միայն ու միայն մեդալ նվաճելու ակնկալիքով հանդես գալու մասին։


-Շնորհավորում ենք տարեսկզբի հաջող մեկնարկի և մեդալներ նվաճելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մրցաշարերին։
-Շնորհակալ եմ։ Նախապատրաստվելու ժամանակը շատ քիչ էր։ Հունվարի 11-ից էին սկսվում  մրցումները։ Տոներից հետո հիվանդացա,   թռիչքից 2 օր առաջ շատ բարձր ջերմություն ունեի, անգամ մտածում էինք՝ մասնակցել, թե՞ չմանսնակցել մրցումներին, քանի որ լավ չէի զգում։ Բայց առողջացա, 2 օր մազվեցի ու մեկնեցինք մրցումների։


-Ի՞նչ տրամադրվածությամբ մեկնեցիք։
-Սլովենիայի և Խորվաթիայի մրցումները ռեյտինգային էին օլիմպիական և Եվրոպական խաղերի համար։ Ես 2-ի ուղեգիրն էլ ունեմ։ Ինձ համար ավելի շատ նախապատրաստական մրցումներ էին Եվրոպայի առաջնությունից առաջ։


-Զույգով հանդես գալու հեշտ և դժվար կողմերի մասին կխոսե՞ք։
-Անկեղծ ասած, ես այնքան էլ թիմային մարդ չեմ, հրաձգությունն էլ անհատական մարզաձև է, արդյունքը կախված չէ մյուսներից, դրա համար եմ սիրում մեր մարզաձևը, բայց զարմանալիորեն շատ ուրախ եմ կրակել Բենիկ Խլղաթյանի հետ՝ որպես միքս թիմ, որպես թիմակից։ Ես զգում եմ, որ մրցումից մրցում մեր թիմային պայքարը կատարելագործվում է։ Մենք միասին շատ բարձր արդյունքների կարող ենք հասնել, հաստատապես համոզված եմ, որ ավելի լավ է լինելու, ուրախ եմ, որ իր հետ եմ կրակում։


-Տարվա հաջող մեկնարկը պարտավորեցնու՞մ է։
- Պարտավորեցնել բառն այնքան էլ ճիշտ չէ, այն ավելի շատ խանգարում է, քան օգնում։ Կասեմ, որ եթե մեկ անգամ միջազգային մրցաշարին մեդալ ես վերցնում, չես պատկերացնում քեզ առանց մեդալ եզրաձակչից դուրս գալուց։ Օրինակ, եթե տարիներ առաջ եզրափակիչ մտնելը մեծ նվաճում էր, հիմա եզրափակչում մտածում եմ մեդալ վերցնելու մասին, այն ոգևորությունը չկա ֆինալ մտնելիս, որը կար մի քանի տարի առաջ, այժմ ոգևորությունը գալիս է մեդալ վերցնելուց։ Մի անգամ վերցնում ես և անընդհատ մտածում ես մեդալ նվաճելու մասին, միայն մասնակցության համար չեմ գնում մրցումներին։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Փետրվարին կմասնակցենք ուսումնամարզական հավաքների Լեհաստանում, հետո էստոնիայում կկայանա Եվրոպայի առաջնությունը, այնուհետև՝ Եվրոպական խաղերը։ Առաջիկա պլանները դրանք են։
Ցանկանում եմ անպայման նշել, որ շատ-շատ շնորհակալ եմ ծնողներիս և ամուսնուս ինձ օգնելու համար։ Երբ նախապատրաստվում եմ մրցումների կամ մեկնում եմ մրցաշարերի, մայրիկս է խնամում փոքրիկիս։ Մայրիկիս միշտ ասում եմ, որ նվաճածս մեդալի կեսն իրենն է, քանի որ իր շնորհիվ է, որ մրցումների ժամանակ հանգիստ եմ լինում բալիկիս համար։ Շնորհակալ եմ նրանց՝ կողքիս լինելու և աջակցելու համար։

Էլմիրա Կարապետյան Սպորտ միջազգային մրցաշար մեդալ Հայաստան Բենիկ Խլղթայան հարցազրույց խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին