f

Անկախ

Լը Մերի նախագահական հավակնությունները զայրացնում են Մակրոնին


Ելիսեյան դաշտերի հանդեպ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունո Լը Մերի հավակնությունները երկար ժամանակ բոլորին հայտնի գաղտնիք են եղել փարիզյան քաղաքական շրջանակներում, սակայն Ֆրանսիայի նախագահի հետ նրա վերջին վեճը խթանել է ենթադրությունները, որ հանրաճանաչ նախարարը փորձում է մթագնել Էմանուել Մակրոնին, գրում է Politico-ն։

Վերջին շաբաթների ընթացքում էկոնոմիկայի նախարարն ավելի ու ավելի է ուշադրություն գրավում նրանով, որ միայնակ է գործում եւ անտեսում է հրապարակային հայտարարությունների մասին ցուցումները, որ գալիս են վարչապետ Էլիզաբեթ Բորնի գրասենյակից:

Իսկական ֆրանսիական ոճով մի բախումը սկսվել է բուլկիների պատճառով: Այս ամսվա սկզբին լարվածության հազվագյուտ հրապարակային դրսեւորման ժամանակ Մակրոնը քննադատել է էկոնոմիկայի նախարարության ջանքերը՝ օգնելու հացթուխներին, որոնք էլեկտրաէներգիայի համար բարձր գներ են մուծում, ինչը դիտվել է որպես հանդիմանանք Լը Մերի հասցեին: Մամուլի ասուլիսի ժամանակ Մակրոնը քննադատել է օգնության կառավարության գիծը, որը ստեղծվել է Լը Մերի նախարարության կողմից։

«Ես հավաքեցի վստահության հեռախոսահամարը, որ ինձ տվել էին, եւ գիտե՞ք ինչ: Այն չի աշխատում։ Ես հոգնել եմ ամենուր վստահության հեռախոսահամարներից»,- ասել է նա Ելիսեյան պալատում հավաքված հացթուխների խմբին:

Ֆրանսիայի նախագահին զայրացրել է այն, որ Լը Մերը շտապել ու հայտարարել է հացթուխներին աջակցելու մի քանի միջոցների մասին, որոնց մասին Մակրոնը մտադիր էր ինքը հայտարարել, Playbook Paris-ին հայտնել են Ելիսեյան մի քանի խորհրդականներ:

Տեղեկություններն այն մասին, որ Մակրոնը կորցնում է ինքնատիրապետումը կառավարության նիստերի ժամանակ, սովորական երեւույթ է ֆրանսիական քաղաքականության մեջ, սակայն տարաձայնությունների մասին հանրությունը հազվադեպ է իմանում։

Նախագահի եւ նրա նախարարի վեճի մասին խոսակցությունները շրջել են քաղաքական շրջանակներով։ Խորհրդարանում Մակրոնի «Վերածնունդ» կուսակցության ղեկավար Ավրորա Բերժեն ավելի կոպիտ է խոսել Մակրոնի նկատմամբ Լը Մերի վերաբերմունքի մասին. «Ըստ էության, նա ասում է. «Ես Լը Մերնեմ, եւ դու գնա կորի»»։

Սա առաջին դեպքը չէ, երբ Լը Մերը սադրում է Մակրոնին եւ նրա կողմնակիցներին, որոնք նշում են, որ էկոնոմիկայի նախարարը հաճախ անտեսում է վարչապետի գրասենյակը եւ ակտիվորեն օրենսդիրների ու քաղաքական գործիչների սեփական ցանցերն է զարգացնում։

Սահուն գերմաներեն խոսող Լը Մերը նաեւ գրագետ մարդու համբավ ունի, որը մամուլի ասուլիսների ժամանակ մեջբերում է Արիստոտելին եւ հպարտանում է, որ ընկերություն է անում գրող Միշել Ուելբեկի հետ: Ազատ ժամանակ Լը Մերը վեպեր է գրում (ըստ լուրերի՝ ուսանողական տարիներին նույնիսկ էժանագին վեպեր է գրել «հերցոք Վիլյամ» կեղծանունով)։

Նրա ենթադրյալ համաշխարհային դիրքը կարող է առավելություն դառնալ ապագա նախագահական մրցավազքում: Ազդեցիկ նախարարը միջազգային վարկանիշը ձեռք է բերել եվրոպական մայրաքաղաքներում եւ Բրյուսելում, որտեղ նա մարմնավորել է փարիզյան ինտերվենցիոն մոտեցումը արդյունաբերական քաղաքականությանը։ Ամերիկյան խոշոր տեխնոլոգիաների դեմ նրա հարկային պայքարը եւ ԱՄՆ-ի դեմ նրա կոշտ ձեւակերպումները նրան նաեւ առանցքային խաղացող են դարձրել անհանգիստ տրանսատլանտյան հարաբերություններում:

Հարցումները ցույց են տալիս, որ Լը Մերը Մակրոնի կառավարության ամենահայտնի նախարարն է, եւ նա էլ ավելի հայտնի է դարձել այն բանից հետո, երբ հաջողությամբ առաջնորդել է Ֆրանսիային կորոնավիրուսային համավարակի միջով, երբ նա պաշտպանել է օգնության զանգվածային միջոցառումները, որպեսզի օգնի ձեռնարկություններին եւ սպառողներին հաղթահարել ճգնաժամը:

Մակրոնը չի կարող առաջադրվել երրորդ ժամկետի համար, եւ թեեւ նրա երկրորդ ժամկետը նոր է սկսվել, սակայն իշխանության փարիզյան միջանցքներում արդեն բացահայտորեն քննարկվում է իրավահաջորդի մրցավազքը։ Հաջորդ ընտրությունները նշանակված են 2027 թվականին, իսկ բարձրագույն պաշտոնի հավակնորդների թվում են նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպը, ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը եւ Մակրոնի դաշնակից Ֆրանսուա Բայրուն։

Եթե էկոնոմիկայի նախարարը որոշի առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում 2027 թվականին, դա նրա առաջին փորձը չի լինի ֆրանսիական քաղաքականության ամենամեծ մրցանակի համար։ Որպես նախկին պահպանողական UMP կուսակցության ծագող աստղ՝ Լը Մերը նվաստացուցիչ պարտություն է կրել կուսակցության 2016 թվականի նախնական ընտրություններում՝ ստանալով ձայների ընդամենը 2,4 տոկոսը, ինչը վստահություն է առաջացնում նրանց մոտ, ովքեր ասում են, որ նա բարձր պաշտոնի համար բավարար հմայք եւ հատկանիշներ չունի:

Այժմ նա հույս ունի վերադառնալ որպես քաղաքական մարտերում կոփված գործիչ, որը հաջողությամբ ղեկավարել է Ֆրանսիան անհանգիստ ժամանակներում:

Բրունո Լը Մեր Ֆրանսիա Էմանուել Մակրոն Աշխարհում

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին