f

Անկախ

Գևորգ Սարգսյան․ «Մեր զինվորներին առողջություն և անփորձանք ծառայություն եմ մաղթում»


Հունվարի 21-22-ը Մարտունու մարզադպրոցում կայացավ բռնցքամարտի բաց առաջնություն՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձին: Մրցաշարին մասնակցեցին թիմեր Երևանից, Մարտունուց, Վանաձորից, Իջևանից, Հրազդանից, Եղեգնաձորից, Վարդենիսից, Էջմիածնից, Քաջարանից, Տաշիրից, Սևանից, Գավառից, Ճամբարակից, Արտանիշից, Նորատուսից, Լճաշենից, Լիճքից և այլ համայնքներից: 
Թիմային հաշվարկով մրցաշարի հաղթող ճանաչվեց Մարտունու մարզադպրոցը, 2-րդ տեղը զբաղեցրեց Վանաձոր համայնքի թիմը, իսկ 3-րդը Գավառի մարզադպրոցն էր:
Անկախի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, Մարտունու մարզադպրոցի փոխտնօրեն Գևորգ Սարգսյանն ամփոփում է մրցաշարի արդյունքները, խոսում մարզիկների ելույթների մասին՝ բարձր գնահատելով  նրանց պատրաստվածությունը։ 


-Պարո՛ն Սարգսյան, 11-րդ տարին անընդմեջ Գեղարքունիքի մարզի բռնցքմարտի ֆեդերացիայի կողմից կազմակերպվում և անցկացվում է Հայոց բանակի հիմնադրմանը նվիրված մրցաշար։ Մարզիկների ելույթներից կխոսե՞ք։
-Հունվարի 21-22-ը Մարտունու մարզադպրոցում անցկացվեց բռնցքամարտի հանրապետական կարգի մրցաշար՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձին։ 
Ստուգատեսին  մասնակցեց  240 բռնցքամարտիկ Հայաստանի Հանրապետության տարբեր համայնքներից։
Մրցաշարի ընթացքում ունեցանք բազնաթիվ  գեղեցիկ մենամարտեր։ Մարզիկները տրամադրված էին մարտական, բոլոր մենամարտերն անցնում էին անզիջում պայքարում և հաղթում էր ուժեղագույնը։
Թիմանյին հաշվարկով  մրցաշարի հաղթող ճանաչվեց Մարտունու մարզադպրոցը էր, 2-րդը՝ Վանաձորն էր, 3-րդը՝ Գավառը։


Ցանկանում եմ առաանձնացնել 46 կգ քաշային կարգում հանդես եկող Կարեն Զախարյանի մենամարտը։ Կարեն Զախարյանը Մարտունու մարզադպրոցի սան է, Հայաստանի առաջնության փոխչեմպիոն։ Ըստ իս՝ իր գեղեցիկ  տեխնիկտակտիկական հնարքներով անցկացրած մենամարտերը Իջևանի և Լճաշենի մարզիկների հետ ամենալավն էին մրցաշարում։
Մրցաշարի հաղթող և մրցանակակիր մարզիկները Մարտունու մարզադպրոցի կողմից պարգևատրվեցին մեդալներով և  հավաստագրերով, իսկ իրենց մարզիչները և  մրցավարները նաև  հատուկ նվերներով Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից։


-Ուրախալի է տեսնել պատանիների խանդավառությունը՝ հատկապես Բանակի օրվան նվիրված մրցաշարում։
-Այսպիսի մրցշարերին  մարզիկները մասնակցելով՝ ձեռք են բերում փորձ, բարելավում են տեխնիկատակտիկական  հնարվորությունները, որպեսզի Հայաստանի առաջնությանը, միջազգային կարևոր ստուգատեսերին մասնակցեն վաստահ, պատրաստ և ուժեղ։ Միևնույն ժամանկ, մրցաշարի անցկացումը նրանց մեջ սերմանում է սեր առ հայրենիք։
Առիթից օգտվելով ցանկանում եմ շնորհավորել Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձը՝ ցանկանալով մեր բանակին այսուհետ միշտ հաղթանակներ, մեր զինվորներին առողջություն և անփորձանք ծառայություն, հայ ազգին ՝ խաղաղություն։

բռնցքամարտ Սպորտ Հայաստան Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիա Գևորգ Սարգսյան

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին