f

Անկախ

«Փաստ». «Եթե ժողովուրդը շարունակի համակերպվել այս ընթացքին, կդադարի գոյություն ունենալ»


 

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօրվա իշխանության ներկայացուցիչները, որոնք նախկինում ընդդիմություն էին, անընդհատ շահարկում էին «երկիրը թալանելու» թեման: Ավելին՝ իշխանության գալուց հետո խոստանում էին թալանվածը հետ բերել: Բանակը թալանելու թեման ևս արդիական էր: Բայց այդ մեղադրանքների հեղինակ օրվա իշխանությունն այսօր օր օրի հարստանում է, հետ չի մնում թանկարժեք ու նաև ցուցադրական վայելքներից անգամ ողբերգությունների, Արցախի շրջափակման ու օրեցօր աղքատացող ՀՀ բնակչության ֆոնին:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ մեր այսօրվա տնտեսական, սոցիալական հարցերն ավելի լայն ու մեծ խնդրի ածանցյալն են:

Մինչ հիմնական սպառնալիքին անդրադառնալը, խոսելով իշխանությունների վայելքների մասին, նա շեշտեց. «Մեծ հաշվով, թալանում են երկիրը: Մանկուց մերժվածները, ծեծվածները, բակերում չընդունվածները չեն կշտանում: Մենք մեծ ողբերգության ականատես եղանք՝ այդքան երիտասարդ մահացավ, տեսանք նաև, թե ինչ վիճակ է բանակում, բայց ամոթից մեռնելու փոխարեն իրենք շարունակում են պահել իշխանությունը, երթևեկել իրենց թանկարժեք մեքենաներով, նաև պարգևավճարներ ստանալ»: Ինչ վերաբերում է ամենամեծ սպառնալիքին՝ նա նշեց, որ իշխանություններն ուզում են երկիրը թուրքական տեղամաս դարձնել. «Եթե ժողովուրդը շարունակի համակերպվել այս ընթացքին, կդադարի գոյություն ունենալ: Պետք է վեր կենալ ու շահերը պաշտպանել բոլոր ուղղություններով, հակառակ դեպքում կհասնենք մի վիճակի, երբ այլևս անիմաստ կլինի քննարկել սոցիալական, տնտեսական հարցերը»:

Իսկ տնտեսական այսօրվա աշխուժությունը, նրա խոսքով, առարկայական հիմքեր չունի, որևէ կապ չունի մեր պետական կառավարման համակագի հետ ու պայմանավորված է զուտ արտաքին գործոններով. «Օտարերկրյա քաղաքացիների, նաև ֆինանսական հոսքերն են տնտեսության աշխուժություն ստեղծել, որը, սակայն, հավել յալ ու նոր արժեք չի ստեղծում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

իշխանություններ Կոռուպցիա Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին